Լրահոս

02.03.2011 13:20


Մեծամասնական պատգամավորները բոյկոտել են ՄԻՊ թեկնածուին

Մեծամասնական պատգամավորները բոյկոտել են ՄԻՊ թեկնածուին

Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Կարեն Անդրեասյանն ԱԺ-ում հայտարարել է, որ վերջին շաբաթվա ընթացքում հանդիպումներ է ունեցել ԱԺ 4 խմբակցությունների` ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ ներկայացուցիչների հետ, բացի «Ժառանգություն»-ից` ոչ իր մեղքով:

ՄԻՊ թեկնածուն նաև նշել է, որ պատգամավորների ամեն մեկի ձայնն իր համար իսկապես կարևոր է լինելու ոչ միայն ընտրվելու, այլ նաև ապագայում հանգիստ և վստահ գործելու համար:

Այս խոսքերից հետո 014 ընտրատարածքից մեծամամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված, անկուսակցական Լյովա Խաչատրյանը Կարեն Անդրեասյանից հետաքրքվել է, թե այդ դեպքում ինչո՞ւ նա ցանկություն չի հայտնել հանդիպելու մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների հետ:

-Ես չեմ նախաձեռնել հանդիպումները: Ես ցակնություն եմ հայտնել: Անկեղծ ասած` ուղղակի չունեի մեխանիզմ կազմակերպելու այդ հանդիպումները, և որևէ խմբակցության հետ ես չեմ կազմակերպել: Բայց իսկապես շատ կարևոր կլիներ հանդիպել ամեն անհատ պատգամավորի հետ:

-Գալուստ Սահակյանի բացթողումն է, պարոն Խաչատրյան,-արձագանքել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

-Ես ճի՞շտ հասկացա, անկախ պատգամավորները ձեր ընտրությանը չեն մասնակցելու, որովհետև պետք է հանդիպենք, ճանաչենք, հասկանանք ով եք դուք, նոր որոշում կայացնենք: Եթե ձեզ թվում է մենք պարզապես մեխանիկական գործողություն ենք կատարում, շատ սխալվում եք,-իր հերթին ավելացրել է Լ. Խաչատրյանը:

Ի պատասխան` Կարեն Անդրեասյանը հույս է հայտնել, որ ԱԺ-ում ՄԻՊ ելույթի համար օրենքով սահմանված 20 րոպեն պատգամավորների համար բավարար կլինի որոշում կայացնելու և իրեն վստահելու համար:

ՄԻՊ թեկնածուի այս խոսքերից հետո, թեև նա դեռ շարունակում էր պատասխանել մյուս պատգամավորների հարցերին, մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներ Լյովա Խաչատրյանը, Հակոբ Հակոբյանը, Արա Սիմոնյանը և Մխիթար Վարագյանը ցուցադրաբար դուրս են եկել ԱԺ նիստերի դահլիճից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը