Աշխարհ

30.01.2020 21:55


Եվրախորհրդարանի հույն պատգամավորը պատռել է Թուրքիայի դրոշը

Եվրախորհրդարանի հույն պատգամավորը պատռել է Թուրքիայի դրոշը

Բրյուսելում կայացած Եվրախորհրդարանի գլխավոր ասամբլեայի նիստին հույն պատգամավոր Իոանիս Լագոսը ի նշան բողոքի պատռել է թղթից պատրաստված Թուրքիայի դրոշը:

Հույն պատգամավորը նիստին անդրադարձել է հունական կղզիներում ապաստանած փախստականների իրավիճակին և ասել, որ Թուրքիան կարողանում է անել այն, ինչ ցանկանում է:

«Չլսեցինք, որ ինչ-որ մեկն այստեղ խոսի հույն քաղաքացիների իրավիճակի մասին: Բոլորը խոսում են փախստականների թեմայի մասին: Այդ դեպքում ինչպե՞ս է լինելու հույն քաղաքացիների իրավունքների հարցը»,-ասել է հույն պատգամավորը:

Լագոսը նշել է, որ Հունաստանի քաղաքացիների 70%-ը դեմ է ապօրինի գաղթին և հավելել, որ իր երկրի ժողովուրդը ներգաղթյալների կողմից հարձակումների է ենթարկվում:

«Մի կողմից էլ Թուրքիան է, որը կարողանում է անել այն, ինչ ցանկանում է: Անդադար ներգաղթյալներ են գալիս մեր երկիր: Ահա, Թուրքիայի դրոշն է, ի՞նչ են անում սա. պատռում և մի կողմ են նետում: Պետք է արդեն վերջ դնել սրան (ներգաղթյալների հոսքին-խմբ.)»,-ասել է նա:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը