Թուրք դիզայների հակահայկական հայտարարությունը. «Քիմ Քարդաշյանի համար երբեք զգեստ չեմ կարի»
Հերթական թուրք/ադրբեջանցի հայտնի գործիչն է հանդես եկել հակահայկական հայտարարությամբ:
Աստղերի համար զգեստներ մոդելավորող ազերի-թուրք Ռուֆաթ Իսմայիլը հայտարարել է, որ ինքը երբեք զգեստ չի կարի Քիմ Քարդաշյանի համար: Որպես պատճառ Իսմայիլը մատնանշել է այն, որ Քարդաշյանը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:
Թուրքական մի հեռուստահաղորդման ընթացքում Իսմայիլը մասնավորապես ասել է. «Ես ազերի-թուրք մոդելավորող եմ: Այսպես կոչված Հայոց ցեղասպանությունը ճանաչող Քիմ Քարդաշյանի համար երբեք զգեստ չեմ կարի»:

Աղբյուրը՝ ermenihaber.am