Աշխարհ

30.01.2020 20:55


ԱՄՆ-ում Apple-ին և Broadcom-ին պարտավորեցրել են 1,1 մլրդ դոլար վճարել տեղի բուհին

ԱՄՆ-ում Apple-ին և Broadcom-ին պարտավորեցրել են 1,1 մլրդ դոլար վճարել տեղի բուհին

Apple եւ Broadcom ընկերությունները պարտավոր են 1,1 միլիարդ դոլար վճարել Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտին՝ անհաղորդալար ճանապարհով տվյալների փոխանցման բնագավառում մշակումների արտոնագրային իրավունքների խախտման համար: Կալիֆոռնիայի նահանգում երդվյալների ժյուրիի վճռի մասին, որոնք քննել են բուհի հայցը, հունվարի 29-ին հայտնել Է Bloomberg գործարար նորությունների գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության տվյալներով՝ փոխհատուցման չափը տվյալ դեպքում մեծությամբ վեցերորդն Է արտոնագրային վեճերի պատմության մեջ:

Apple-ը եւ Broadcom-ը, որոնք կիսահաղորդիչների եւ միկրոպրոցեսորների խոշորագույն արտադրողներից մեկն են, հայտարարել են երդվյալների վճիռը բողոքարկելու մտադրության մասին: Ընկերությունները ճշտում են, որ հայցվորի պահանջները կապված են ոչ թե սարքավորանքի, այլ Էլեկտրոնային սարքերի վրա տեղակայված միկրոպրոցեսորների հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը