Բրիտանացի օդերևութաբաններն աշխարհին նախազգուշացրել են գալիք ռեկորդային շոգ հնգամյակի մասին
2020-ից մինչեւ 2024 թվականներն սպառնում են դառնալու աշխարհի մասշտաբով ամենաշոգ հնգամյակը դիտարկումների ամբողջ ընթացքում: Այդ մասին հունվարի 30-ին հայտնել Է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի օդերեւութաբանական ծառայության տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Այսպես, փորձագետները կարծում են, որ այդ հինգ տարվա ընթացքում միջին ջերմաստիճաններն ըստ Ցելսիուսի 1,15 – 1,46 աստիճանով բարձր կլինեն, քան ջերմաստիճանները մարդկության մինչինդուստրիալ ժամանակաշրջանում: Միեւնույն ժամանակ, հիշեցնում Է Sky News-ը, նախորդ հինգ տարիները նույնպես համարվում են ամենաշոգ տարիները դիտարկումների սկսվելու պահից. ըստ Ցելսիուսի միջին հաշվով 1,09 աստիճանով բարձր են նախկին ցուցանիշներից:
Ըստ որում, նշում Է հեռուստաալիքը, գիտնականները նախազգուշացնում են, որ աշխարհում ջերմաստիճանների աճն անհրաժեշտ Է պահել ըստ Ցելսիուսի 1,5 աստիճանի՝ 2015 թվականի Փարիզի համաձայնագրում ամրագրված նորմայի սահմաններում, հաղորդել Է «Ինտերֆաքսը»: