Քաղաքական

30.01.2020 14:56

102-րդ ռազմաբազայի և ՀՀ զորքերի զինումը ՀԱՊԿ-ի անվտանգության ամրապնդման կարևոր ուղղություն է

102-րդ ռազմաբազայի և ՀՀ զորքերի զինումը ՀԱՊԿ-ի անվտանգության ամրապնդման կարևոր ուղղություն է

Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի և Հայաստանի զինված ուժերի զինումը Հայաստանի ու ընդհանուր ՀԱՊԿ-ի անվտանգության ամրապնդման կարևոր ուղղություններից է:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 30-ին ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը՝ անդրադառնալով հարցին, թե ՀԱՊԿ-ն ինչ անհրաժեշտ միջոցներ է պատրաստվում ձեռնարկել տարածաշրջանում, հաշվի առնելով ամերիկա-իրանական հարաբերությունների լարվածությունը:

«Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի ամրապնդումը և Հայաստանի զորքի զինումը պատահական չեն արվում»,-նկատեց Սիդորովը:

Գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի խոսքով` Կազմակերպության կառավարման կանոնադրություններում և պետությունների ղեկավարների կողմից ընդունված ռազմավարության մեջ նշված է, որ, այնուամենայնիվ, ՀԱՊԿ-ի ներուժի բարձրացման հիմնական աղբյուրը ազգային զորախմբերի, ազգային կազմավորումների ուժեղացումն է:

«Ուժեղացման ևս մեկ գործոն է Կազմակերպության զորքերի պատրաստումը հենց կովկասյան տարածաշրջանում: Այս տարի մենք նախատեսել ենք մի շարք գործառնական միջոցառումներ, որոնք տեղի են ունենալու տարածաշրջանում»,-եզրափակեց Սիդորովը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։