Լրահոս

02.03.2011 11:53


Կառավարման փորձագետ. «Ես չեմ հասկանում վարչապետի նման մոտեցումը»

Կառավարման փորձագետ. «Ես չեմ հասկանում վարչապետի նման մոտեցումը»

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը «7օր»–ի հետ զրույցում գնահատելով ուրբաթ օրը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի արած այն հայտարարությունը, թե մենք պետք է ոչ թե ապրանք, այլ ծառայություններ արտադրող երկիր դառնանք՝ ասել է, թե չի հասկանում նրա այդ հայտարարությունը։

–Մենք պետք է և՛ ապրանք, և՛ ծառայություններ արտադրող երկիր լինենք։ Կառավարման մեջ այսպես է՝ երբ նախապես քեզ սկսում ես սահմանափակել, այսինքն, երբ ունես 10 ճանապարհ և նախապես ասում ես, որ 7 ճանապարհով չես գնալու, ապա ցանկացած այլ պետություն, որը օգտագործելու է 10 ճանապարհը, բնականաբար, նա միշտ շահելու է,–ասել  է նա։

Մյուս կողմից, ըստ Հ. Մեսրոբյանի, այսօր Չինաստանը Եվրոպայի և ԱՄՆ–ի նկատմամբ շատ մեծ առևտրական սալդո ունի այն պատճառով, որ զարկ է տվել արտադրությանը։

–Խնդիրն այն է, որ 10–20 տարի առաջ Արևմուտքում շատ էր տարածված պոստինդուստրիալ զարգացումների փուլը։ Ասում էին, որ Արևմուտքը պետք է արտադրանքից հրաժարվի և ավելի շատ գնա ծառայությունների և այլ ոլորտներ (ի դեպ, հիմա այդ տեսությունը շատ–շատ քննադատվում է հենց Արևմուտքում, որովհետև Արևմուտքը հասկացավ, որ ինքը մեծ թակարդն ընկավ), իսկ Արևելքը՝ Չինաստանը, Հանդկաստանը, օգտագործեց այդ պահը և սկսեց զրագացնել սկզբում պրիմիտիվ, հետո զարգացած, իսկ հիմա էլ գերզարգացած, տեխնոլոգիապես հագեցած արտադրություններ։ Եվ մենք տեսանք, թե որ պետությունները ինչպես հաղթահարեցին ճգնաժամը։ Չինաստանը ճգաժամի տարիներին ամենաշատ արտադրանք արտահանող երկիրն էր,–ասել  է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը