«Ռեգնում» գործակալությունը հանդես է եկել մի վերլուծական հոդվածով, որի մանրամասները ներկայացնում ենք ձեզ։
Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները հայկական ընդդիմության համար պահանջված չեն. նա նախընտրում է իր ընտրազանգվածի վրա ազդել ավանդական մեթոդներով՝ հրատարակվող փոքրաքանակ հարձակողական թերթերով ու գրքույկներով։
Այսպիսով, հայկական ընդդիմությունը, ի տարբերություն Եգիպտոսի ու Թունիսի իր գործընկերների, չի յուրացրել «Facebook»–ն ու «Twitter»–ը։ Սակայն դրանք օգտագործում են նրանք, ովքեր հասկանում են, թե Հայաստանի համար որքան կործանիչ կլինի քաղաքական ցանկացած անկայունություն։ Հանրահավաքից մի քանի օր առաջ «Facebook» և «Twitter» ցանցերում ընդդիմության կողմնակիցները սկսել են հղումներ տարածել ու կոչ անել մասնակցել հանրահավաքին ու «կյանքը տալ» հանուն իշխանափոխության արդար գործի։
Իրադրությունը սրվեց, երբ մի ընդդիմադիր, հղում անելով թերթերից մեկին, լուր տարածեց, թե Երևանի կողմը զրահատեխնիկա է շարժվում։ Սակայն այդ տեղեկատվությունը արագորեն հերքվեց, և սուտը պարսավանքի արժանացավ։ Ցանցի ընդդիմադիր գործուն անդամների ոգևորությունը մարեց, երբ Լևոն Տեր–Պետրոսյանն ինքը հայտարարեց. «Չեմ ամաչում ասել, որ հանրահավաքին 50 հազ. մարդ է մասնակցում»։ Միանգամից «Twitter»–ում հայտնվեց հետևյալ գրությունը. «Չեմ ամաչում ասել=չեմ ամաչում ստել»։ Այն նույնպես ծաղրի առարկա դարձավ, քանի որ Մատենադարանի առջև, որտեղ և տեղի էր ունենում հանրահավաքը, ֆիզիկապես հնարավոր չէր այդքան մարդ հավաքվել։ Հայ գործուն բլոգերներից մեկը այդ առիթով կատակել էր, թե իբր Երևանի փողոցներում այժմ 600 հազ. մարդ է հավաքվել։
Արդեն հանրահավաքից հետո ընդդիմադիր բլոգերների ճամբարում հիասթափություն էր տիրում։
–Հանրահավաքի մասին մի՛ հարցրեք։ Ես գնացի քնելու,–գրել է «լևոնականներից» մեկը։
Այն, ինչ կատարվեց այսօր սոցիալական ցանցերի հայկական տիրույթում, կարելի է անվանել «ցանցային հակահեղափոխություն»։ Դրա տրամաբանական ամփոփումը տրվեց ցանցային քննարկումների մեկ այլ մասնակցի կողմից. «Պատերազմը ավարտվեց, բոլորին շնորհակալություն։ Չգիտեմ ինչու՝ Քադաֆին ու Մուբարաքն ինձ ավելի համակրելի դարձան»։
«Հանրահավաքի մասին մի՛ հարցրեք։ Ես գնացի քնելու»