Ինչպես հաղորդում է «MIGnews.com» գործակալությունը, եգիպտական պետական թերթը չորեքշաբթի օրը գրել է, թե Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը բուժում է ստանում Սաուդյան Արաբիայի հիվանդանոցներից մեկում։
Եգիպտոսի Ռազմական խորհրդի կողմից Մուբաքարի առողջական վիճակի մասին տարատեսակ հաղորդագրություններ տարածվելուց հետո այս տեղեկատվությունը վերջինն է, որ հայտնվել է ԶԼՄ–ներում։
Սակայն ռազմական աղբյուրները «Ալ–Ահբար» թերթի հրապարակումը դեռ չեն մեկնաբանել։
Այլ ԶԼՄ–ներ ավելի վաղ հայտնել էին, թե 82–ամյա Մուբարաքն ու նրա ընտանիքը փորձել են Եգիպտոսի սահամններից դուրս գալ, իսկ հետո նախկին նախագահը Կահիրեի հիվանդանոց է տեխափոխվել։
Ամերիկյան աղբյուրներն այս տեղեկատվությունը հերքել էին։
Մինչև փետրվարի 11–ը, այսինքն մինչև Մուբարաքի պաշտոնանկությունը, պետական «Ալ–Ահբար» թերթը նախկին նախագահի առողջության վերաբերյալ ոչ մի տեղեկատվություն չէր հաղորդում։ Կարծես թե թերթին գաղտնի հրահանգ է տրվել, չնայած պաշտոնական աղբյուրների մասին ոչինչ նշված չի եղել։
Հոսնի Մուբարքը գտնվել է Սաուդյան Արաբիայում