Լրահոս

02.03.2011 11:17


Արգենտինայում առաջարկում են, որ նախագահը 3 անգամ վերընտրվի

Արգենտինայում իշխող կուսակցության պատգամավորներից մեկն առաջարկել է սահմանադրական փոփոխություն անել, որը գործող նախագահ Քրիստինա Ֆերնանդեսին հնարավորություն կտա երեք անգամ անընդմեջ վերընտրվել։

Պատգամավոր Դիանա Կոնտը տեղական ռադիոյին տված հարցազրույցում ավելացրել է, թե «ուլտրաքիրշներները» առաջարկում են Սահմանադրության մեջ փոփփոխություններ անել, որպեսզի Քրիստինա Ֆերնանդեսն անվերջ կառավարելու հնարավորություն ունենա։

Հասարակական կարծիքի վերջին հարցումները ցույց են տալիս, որ Քիրշների օգտին այս պահին կքվեարկեր ընտրողների 43,3%–ը։

Այս խորագրի վերջին նյութերը