Լրահոս

02.03.2011 11:02


Ռուսաստանի ԱԳՆ. «Ռուսաստանը Կոսովոյի ճանաչումը համարում է միջազգային իրավունքի սկզբունքի խախտում»

ՌԴ փոխարտգործնախարար Տիտովն ու Կոսովոյում ՄԱԿ–ի առաքելության ղեկավար Զանները հանդիպման ընթացքում քննարկել են Կոսովոյին առնչվող խնդիրներ։ Ինչպես տեղեկացնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից, ռուսական կողմը վերահաստատել է իր դիրքորոշումը, որ չի ճանաչում Կոսովոյի՝ միակողմանի և միջազգային սկզբունքների խախտումով հռչակումը։ Ընդգծվել է, որ Կոսովոյի խնդրի լուծմանը կարելի է հասնել միայն բանակցությունների միջոցով՝ ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի 1244 բանաձևի հիման վրա։

Այս խորագրի վերջին նյութերը