Աշխարհ

29.01.2020 20:25


Թուրքիան նոր ռազմագործողությամբ է սպառնում Սիրիային

Թուրքիան նոր ռազմագործողությամբ է սպառնում Սիրիային

Թուրքիայի բանակը կարող է ռազմական գործողություններ սկսել Սիրիայի կառավարական ուժերի դեմ, եթե սիրիական բանակի առաջխաղացման ընթացքում թուրքական զինուժի դիտակետերին «վտանգ սպառնա»։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը (ՊՆ)։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կառավարական ուժերը Իդլիբ նահանգի Մաար-Հաթաթ բնակավայրում 3 կողմից շրջափակել են այնտեղ գտնվող թուրքական դիտակետերից մեկը, որպեսզի գործողություն իրականացնեն «Ջափաթ ալ Նուսրա» ահաբեկչական կազմակերպության դեմ։

Հայտարարության մեջ Թուրքիայի ՊՆ-ն Ասադին մեղադրել է Իդլիբում հաստատված հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։

Հիշեցնենք, որ Իդլիբը 2012թ-ից մինչ օրս գտնվում է ահաբեկչական ուժերի վերահսկողության ներքո։ Իդլիբը հայտարարված է ապառազմականացված գոտի, որի երաշխավոր երկրներն են Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը։ Թուրքիան Իդլիբում ունի ընդհանուր 12 դիտակետ։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը