Աշխարհ

29.01.2020 21:20


Թուրքիայում շների սպանդ իրականացրած 3 մարդ դատապարտվել են 10 տարվա ազատազրկման

Թուրքիայում շների սպանդ իրականացրած 3 մարդ դատապարտվել են 10 տարվա ազատազրկման

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում փողոցի շներին թունավորման եղանակով զանգվածաբար ոչնչացնելու մեղադրանքով Թուրքիայի 3 քաղաքացի դատապարտվել է 10-ական տարվա ազատազրկման։

Անկարայի ծանր հանցագործությունների 5-րդ դատարանը նման որոշումը պայմանավորում է մի շարք հանգամանքներով։ Թուրքիայի քաղաքացիներ Մուսա Դևրանին, Այդըն Գյոլգեին և Լևենթ Օզջանին մեղադրանք է առաջադրվել տեր ունեցող կենդանիներին սատկացնելու, ուրիշի գույքին և ունեցվածքին վնաս հասցնելու, ինչպես նաև շրջակա միջավայրը դիտավորյալ աղտոտելու հոդվածների հատկանիշներով։

Որպես ծանրացուցիչ հանգամանք նշվել է այն փաստը, որ հանցագործությունները (շներին թունավորելու դեպքերը) իրականացվել են մանկական զբոսայգում։

Բացի ազատազրկումից դատարանի որոշմամբ սահմանվել է նաև 15.000-ական թուրքական լիրա (2500 դոլար) տուգանք։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը