Լրահոս

02.03.2011 10:57


Հայացքով կառավարվող նոթբուք է ստեղծվել

Հայացքով կառավարվող նոթբուք է ստեղծվել

«Tobii Technology» և «Lenovo» ընկերությունները Գերմանիայում մարտի 1–5–ն անցկացվող «CeBIT 2011»  ցուցահանդեսում ներկայացնում են աշխարհում առաջին նոթբուքը, որն օգտատիրոջ հայացքի հսկողության համակարգ ունի։

«Tobii Technology» ընկերության կողմից մշակված և «Lenovo» նոթբուքում իրականացված համակարգը հիմնված է սովորական աչքի համար անտեսանելի ինֆրակարմիր ճառագայթման և հատուկ տեսախցիկների վրա։ Տրամաչափումից հետո համակարգը կարող է օգտագործվել էկրանի առջև նստած մարդու հայացքը որոշելու համար՝ անկախ նրանից՝ մարդն ակնոց կրո՞ւմ է, թե՞ ոչ։

Բացի դրանից, օգտատիրոջ աչքերին հետևելով՝ նոթբուքը կարող է ինքնուրույն նվազեցնել էկրանի լուսավորությունը, երբ դուք նրան չեք նայում։ Դա հնարավորություն կտա խնայել էներգիան, և նոթբուքն ավելի երկար կաշխատի։

Այս խորագրի վերջին նյութերը