Էդվարդ Նալբանդյանին ընդունել է Ավստրիական Հանրապետության նախագահը
Երեկ մեկնարկեց Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Ավստրիա:
Էդվարդ Նալբանդյանին Վիեննայի իր նստավայրում ընդունեց Ավստրիական Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերը:
Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին՝ նախագահ Ֆիշերը նշեց, որ Ավստրիան շահագրգռված է բարեկամական Հայաստանի հետ հարաբերությունների առավել խորացման եւ ամրապնդման մեջ:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Հայաստանի արտգործնախարարը Ավստրիայի Նախագահին հանձնեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը եւ Երեւան այցելելու հրավերը: Նախագահ Ֆիշերը խնդրեց իր ողջույներն ու բարեմաղթանքները հայտնել ՀՀ Նախագահին եւ շնորհակալությամբ ընդունելով հրավերը՝ ասաց, որ սիրով կայցելի Հայաստան:
Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ վերջին շրջանում երկու երկրների միջեւ հաստատված բարձր մակարդակի կանոնավոր քաղաքական երկխոսությունը, փոխգործակցությունը ԵՄ ծրագրերի եւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում, զարգացող տնտեսական կապերը, մշակութային փոխանակումների ակտիվացումը արդեն կարեւոր ձեռքբերում է, որի վրա հիմնվելով հարկավոր է գործուն քայլեր ձեռնարկել տարբեր բնագավառներում համագործակցությունը առավել ամրապնդելու եւ ընդլայնելու համար:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջազգային հարաբերությունների օրակարգային մի շարք խնդիրների շուրջ:
Վիեննայում Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումը Ավստրիայի եվրոպական եւ միջազգային հարցերի նախարար Միխայել Շպինդելեգերի հետ էր:
Հանդիպումը մեկնարկեց առանձնազրույցով, ապա բանակցությունները շարունակվեցին աշխատանքային ճաշի ձեւաչափով:
Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակություն հայտնեց հաստատված բարձր մակարդակի հարաբերությունների կապակցությամբ՝ ընդգծելով, որ ինքը ջերմությամբ է հիշում անցյալ տարի Երեւան կատարած այցը, եւ Հայաստանի իր գործընկերոջ այցելությունը լավ հնարավորություն է Երեւանում մեկնարկած երկխոսությունը շարունակելու համար: Նախարար Շպինդելեգերն ընդգծեց, որ հայ-ավստրիական հարաբերություններում հիրավի նոր էջ է բացվել եւ Ավստրիան պատրաստակամ է գործուն քայլեր ձեռնարկելու տարբեր ոլորտներում բարեկամ Հայաստանի հետ համագործակցությունն ամրապնդելու եւ խորացնելու համար:
Շնորհակալություն հայտնելով իր ավստրացի գործընկերոջը Վիեննա այցելելու հրավերի համար՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ հայ-ավստրական հարաբերություններն ունեն դարերի պատմություն, որը հիշարժան է բարի ավանդույթներով եւ փոխադարձ բարեկամության դրսեւորումներով, եւ իր այցելության հիմնական նպատակն է նոր լիցք հաղորդել երկկողմ հարաբերություններին, որոնք ունեն չօգտագործված մեծ ներուժ:
Հայաստանի եւ Ավստրիայի հարաբերությունները խթանելու նպատակով նախարարները պայմանավորվածություն ձեռք բերեցին քայլեր ձեռնարկել իրավապայմանագրային դաշտի ընդլայնման համար:
Հայաստանի եւ Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները շեշտեցին երկկողմ հարաբերությունների խթանման նպատակով բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման կարեւորությունը:
Նախարարներ Նալբանդյանն ու Շպինդելեգերը բովանդակալից զրույց ունեցան տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիների, եվրոպական կառույցների եւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացման վերաբերյալ, մտքեր փոխանակեցին միջազգային օրակարգի եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ:
Բանակցությունների ընթացքում քննարկվեցին նաեւ Հայաստան - Եվրոպական Միություն համագործակցության տարբեր ուղղությունները, Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում երկկողմ փոխգործակցության խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:
Ավստրիական կողմի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները եւ ակնկալիքները: Նախարար Շպինդելեգերը վերահաստատեց իր երկրի աջակցությունը Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին եւ հիմնախնդրի՝ բացառապես խաղաղ միջոցներով կարգավորմանը:
Հանդիպմանը մանրամասն քննարկվեց մշակութային եւ կրթական ոլորտներում համագործակցությունը եւ դրանց խորացման ուղղությունները: Գոհունակությամբ նշվեց, Երեւանում Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում ավստրիական գրադարանի բացման փաստը եւ մտքեր փոխանակվեցին հումանիտար ոլորտում այլ ծրագրերի իրականացման ընթացքի շուրջ, Վիեննայի դիվանագիտական ակադեմիայի եւ ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի միջեւ համագործակցության վերաբերյալ:
անՀան Նույն օրը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այցելեց Ավստրիայի խորհրդարան, ուր հանդիպեց Խորհրդարանի երկրորդ նախագահ պարոն Ֆրից Նոյգեբաուերի հետ:
Հանդիպմանը քննարկվեցին հայ-ավստրական փոխգործակցության զարգացման, երկու երկրների խորհրդարանների միջեւ կապերի խորացմանը վերաբերող, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում Հայաստանի եւ Ավստրիայի պատվիրակությունների համագործակցության հարցեր: Անդրադարձ կատարվեց նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրներին:
Ֆրից Նոյգեբաուերի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստան – Եվրոպական Միություն համագործակցության հիմնական ուղղությունները, Հայաստանում իրականացվող բարեփոխումները:
Էդվարդ Նալբանդյանը նաեւ ներկա գտնվեց Խորհրդարանի լիագումար նիստին, որտեղ պատգամավորները ծափահարությամբ ողջունեցին Հայաստանի արտգործնախարարի ներկայությունը նիստերի դահլիճում:
Առավոտյան Էդվարդ Նալբանդյանն ծաղկեպսակ դրեց եւ հարգանքի տուրք մատուցեց ավստրիացի ականավոր գրող, «Մուսա լեռան քառասուն օրը» գրքի հեղինակ Ֆրանց Վերֆելի շիրիմին:
Վիեննայում Էդվարդ Նալբանդյանն այցելեց նաեւ Վիեննայի Մխիթարյան միաբանություն, որն այս տարի նշում է իր 200-ամյակը: Նախարար Նալբանդյանը շրջայց կատարեց եւ ծանոթացավ եկեղեցում, թանգարանում եւ գրադարանում ընթացող վերանորոգման աշխատանքներին, հանդիպում ունեցավ միաբանության անդամների հետ: