Լրահոս

02.03.2011 09:49


Այսօր կընտրվի Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը

Այսօր Ազգային ժողովում կքննարկվի Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրված Կարեն Անդրեասյանի թեկնածությունը, այնուհետև տեղի կունենա ընտրություն:

Հիշեցնենք, որ Կ. Անդրեասյանի թեկնածությունն առաջադրել է 48 պատգամավոր:

Հայաստանի Սահմանադրությամբ Մարդու իրավունքների պաշտպանին 6 տարի ժամկետով ընտրում է Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-րդով: Այս պաշտոնում կարող է ընտրվել 25 տարին լրացած, հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող, վերջին 5 տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հադիսացող և մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

Այս խորագրի վերջին նյութերը