Աշխարհ

29.01.2020 12:43


Թուրքիայի ԱԳՆ-ն պաղեստինյան հողերի բռնատիրում է որակել Թրամփի «դարի գործարքը»

Թուրքիայի ԱԳՆ-ն պաղեստինյան հողերի բռնատիրում է որակել Թրամփի «դարի գործարքը»

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել Է Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ խաղաղ կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած ծրագիրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ԱՄՆ-ի այսպես կոչված խաղաղ ծրագիրը մեռելածին Է: Այն անեքսիայի պլան Է՝ ուղղված պաղեստինյան հողերի բռնատիրմանը եւ երկու պետությունների գոյության գաղափարի ոչնչացմանը: Պաղեստինի ժողովրդին ու նրա հողերն անկարելի Է գնել փողով»,-ընդգծվում Է հաղորդագրության մեջ: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում հիշեցրել են, որ «Երուսաղեմը կարմիր գիծ Է Անկարայի համար»:

«Մենք թույլ չենք տա Իսրայելի օկուպացման ու բռնության օրինականացմանն ուղղված քայլեր»,-հայտնել են հանրապետության ԱԳՆ-ում: Թուրքիան նաեւ հայտարարել Է որ ինքը «չի պաշտպանի որեւԷ պլան, որը չի ընդունի Պաղեստինը»: «Մերձավոր Արեւելքում խաղաղություն ձեռք չի բերվի, եթե վերջ չդրվի բռնազավթման քաղաքականությանը»,-նշվում Է տարածված հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը