Քաղաքական

29.01.2020 12:05

37 թվի տնազ․ «Հրապարակ»

37 թվի տնազ․ «Հրապարակ»

«Երեկ մի քանի երիտասարդի ոստիկանները ցուցադրաբար՝ ձեռքերը ոլորելով ու բռնությամբ տարան ոստիկանություն, իբր ապօրինի զենք-զինամթերքի կասկածանքով, ապա մի քանի ժամից բաց թողեցին։ Չենք քննարկում այն, որ նման անիմաստ ու անօրինական գործողություններով ոստիկանի «մունդիրն» են վարկաբեկում և պատժիչ գործողություններն արժեզրկում։ Ընդամենը քննարկենք այն, թե ինչի է ուզում հասնել այս գործողություններով իշխանությունը։

Չէ որ անգամ մանկահասակ երեխաներին է պարզ, որ բերման են ենթարկվում միայն իշխանությունների ընդդիմախոսները, առանց որևէ հիմքի և առանց բռնություն գործադրելու անհրաժեշտության։ Իմա՞ստը՝ երեկ հարցնում էր համացանցը և պատասխանը չէր գտնում։ Պարզ է, որ իմաստը վախի մթնոլորտ ստեղծելն է, բայց, ցավոք, այդ մթնոլորտը ստեղծելն էլ չի ստացվում։ Ու երբ մենք զուգահեռներ ենք անցկացնում 37 թվի հետ, միանգամայն իրավացի են նրանք, որ ասում են՝ ռեպրեսիաների մասին խոսելն իսկ ավելորդ է։ Եվ ավելորդ է ոչ թե նրա համար, որ իշխանությունների գործողություններն են օրինական, այլ այն պատճառով, որ 2020 թվականին 37 թիվ կազմակերպելու համար մի շարք ատրիբուտներ են անհրաժեշտ։

Ասենք, բռնապետը պետք է Ստալինի նման ուժեղ, կամային մարդ լինի, որը ճիշտ է՝ նույն վախերն է ունեցել, ինչ մերօրյա «բռնակալը», բայց մի հզոր գերտերության ղեկին է եղել, բազում լծակներ տնօրինել, սոցիալիստական գաղափարախոսության կրողը եղել։ 37 թիվ հնարավոր չէ նաև այն պատճառով, որ այսօր հզոր միջազգային հանրություն կա, միջազգային իրավանորմեր, որոնց խախտումը սանկցիաների առաջ կկանգնեցնի մեր թույլ ու աղքատ երկիրը։ Վերջապես․ 37 թիվ չեն կարող սարքել, որովհետև հիմա ազատ մամուլ կա, համացանց և պայքարող հասարակություն, որին կոտրելը շատ բարդ է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։