Աշխարհ

28.01.2020 21:14


ՌԴ-ում ավտովթարի հետևանքով ՀՀ քաղաքացի է մահացել

ՌԴ-ում ավտովթարի հետևանքով ՀՀ քաղաքացի է մահացել

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայտնում ենք, որ ՌԴ Սարատովի մարզի Կրասնոարմեյսկի շրջանում հայկական պետհամարանիշով «Nissan» մակնիշի մեքենայի և «Mercedes Benz» մակնիշի բեռնատարի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է 1998թ․ ծնված ՀՀ քաղաքացի Վ․Ք․-ն։

«Nissan» մակնիշի մեքենայի վարորդը (ՀՀ քաղաքացի, ծնված՝ 1967թ․) և մյուսը ուղևորը (ՀՀ քաղաքացի, ծնված՝ 1996թ․) տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Կրասնոարմեյսկի քաղաքային հիվանդանոց։

Պատահարը տեղի ունեցել ս/թ․ հունվարի 27-ին։ Վթարի մանրամասները ճշտվում են։

Դեսպանությունը մշտական կապ է պահպանում ՌԴ համապատասխան մարմինների, տեղի հայ համայնքի ներկայացուցիչների և բուժհաստատության հետ»,- ասված է գրառման մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը