Լրահոս

01.03.2011 18:45


Դ.Շահնազարյան. «Ժողովրդի իշխանությունը կհաստատվի միայն արտահերթ նախագահական ընտրություններով»

ՀԱԿ հանրահավաքի ժամանակ ելույթ է ունեցել Դավիթ Շահնազարյանը և անդրադարձել է մարտի 1–ի դեպքերին միջազգային հանրության ու ԵՄ արձագանքներին։ Նա մասնավորապես նշել է, որ ԵՄ–ն բանաձև է ընդունել, որտեղ իր մտահոգությունն է հայտնել և պահանջել է անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին։

Նա նշել է, որ մարտի 1–ի դեպքերի հետաքննություն իրականացնել հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ Հայաստանում հաստատվի ժողովրդի իշխանությունը, իսկ ժողովրդի իշխանության հաստատմանը հնարավոր է հասնել միայն արտահերթ նախագահական ընտրությունների ճանապարհով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը