Աշխարհ

28.01.2020 21:50


Չինաստանը 635 միլիոն դոլար է հատկացրել կորոնավիրուստի կանխարգելման համար

Չինաստանը 635 միլիոն դոլար է հատկացրել կորոնավիրուստի կանխարգելման համար

Չինաստանի իշխանությունները մոտավորապես 634,9 միլիոն դոլար են հատկացրել կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և այն վերահսկելու նպատակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հունվարի 27-ին Չինաստանի ֆինանսների նախարարությունը մոտավորապես 4,4 միլիարդ յուան է առանձնացրել (գրեթե 634,9 միլիոն դոլար) 2020 թվականին տարածում գտած նոր տեսակի կորոնավիրուսը կանխարգելելու և այն վերահսկելու համար»,-նշվում է նախարարության պաշտոնական կայքում:

Չինաստանի ֆինանսների նախարարությունը և առողջապահության հարցերով պետական կոմիտեն այս տարի 60,3 միլիարդ յուան (8,7 միլիարդ դոլար) են հատկացրել առողջապահության ոլորտում հասարակությանը մատոցվող ծառայությունների զարգացման և ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման ու վերահսկման համար:

ՉԺՀ-ի առողջապահության կոմիտեի վերջին տվյալներով` Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով հիվանդների թիվը հասել է 4515-ի, որոնցից 106-ը մահացել է: Վարակի դեպքեր են գրանցվել Հոնկոնգում, Մակաոյում, Թայվանում, Թայլանդում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Վիետնամում, Սինգապուրում, Նեպալում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Մալազիայում, Գերմանիայում:

Այս խորագրի վերջին նյութերը