Աշխարհ

28.01.2020 18:50


«Շատ եմ սիրում հայերին և կանեմ այնպես, որ նրանք հպարտանան ինձնով». Դավիթ Ռոբերտս

«Շատ եմ սիրում հայերին և կանեմ այնպես, որ նրանք հպարտանան ինձնով». Դավիթ Ռոբերտս

Ամերիկահայ մարզիկը որոշել է մի շարք հաղթանակներ տոնել և պատրաստ է ամեն ինչի, որպեսզի հայերն իրենով հպարտանան։

Ամերիկահայ Դավիթ Ռոբերտսը մտադիր է այս տարի պայմանագիր կնքել խառը մարտարվեստի ամենաուժեղ լիգաների ՝ Bellator-ի կամ UFC-ի հետ, գրում է Armenia MMA-ի Instagram-ի պաշտոնական էջը։

«Bellator-ում ինձ հետաքրքրում է Դիլոն Դանիսը, քանի որ ինձ համար նրան հաղթելը հեշտ կլինի, բացի այդ նա ունի երկրպագուների մեծ բանակ: Ես նաև լավ հարաբերություններ ունեմ Bellator-ի մարզիկների հետ: Շատ եմ սիրում հայերին և կանեմ այնպես, որպեսզի նրանք հպարտանան ինձնով», -ասել է Դավիթը։

Մարզիկի երկրպագուները նրան խորհուրդ են տալիս չգնալ Bellator, հավաստիացնելով, որ իր տեղը UFC-ում է։

«Ավելի լավ է մի փոքր ուշ, բայց գնալ UFC»,–գրել են նրանք։ Երկրպագուներից մեկն էլ գրել է, որ Դալիոն Դանիսի մայրը հայ է և այդքան էլ ճիշտ չէ, որ հայը հայի դեմ կռվի։

30-ամյա Դավիթ Ռոբերտսը, MMA-ի մրցաշարում ունի չորս հաղթանակ և ոչ մի պարտություն։

Նա իր հաղթանակներից հետո պարտադիր բարձրացնում է հայկական դրոշը։

Դավիթը նաև ավտոարշավորդ է և նրա instagram-յան էջում հաճախ կարելի է տեսնել հայկական եռագույնը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը