Լրահոս

01.03.2011 18:21


Արամ Մանուկյան. «Մի՛ հրահրեք, թե չէ՝ մենք կոչ կանենք հրահրեն»

Արամ Մանուկյան. «Մի՛ հրահրեք, թե չէ՝ մենք կոչ կանենք հրահրեն»

Մատենադարի մոտ այս պահին տեղի ունեցող ՀԱԿ հանրահավաքի ժամանակ արտահերթ խոսքի իրավունք է խնդրել ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը և հայտարարել, թե հանրահավաքին ներկա ժողովուրդն այնքան շատ է, որ մինչև «Նաիրի» կինոթատրոն ձգվում է, և այդպիսով խաթարվում է երթևեկությունը։ Սակայն իրենք պայմանավորվածություն են ձեռք բերել ոստիկանների հետ, որ ճանապարհը պետք է բաց լինի, իսկ եթե մասնակիցների քանակը է՛լ ավելի մեծանա, ոստիկանները խոստացել են փակել Կորյունի փողոցը։

Բացի դա, Լևոն Զուրաբյանը ժողովրդին հորդորել է ոստիկանների հետ բախումներ չառաջացնել, իսկ եթե հանկարծ ցուցարարների մեջ որևէ քաղաքացի կփորձի անկարգություններ անել, նրան հորդորել հանգստանալ։

Լ. Զուրաբյանն ընդգծել է, թե իրենք շատ բարդ քաղաքական գործընթացների մեջ են, և չարժե նման բաներով դրանք խաթարել։

Այնուհետև խոսափողին է մոտեցել ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը և հայտարարել՝ մի՛ հրահրեք, թե չէ՝ մենք կոչ կանենք հրահրեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը