Լրահոս

01.03.2011 18:15


ՀԱԿ հանրահավաքը մեկնարկել է

ՀԱԿ հանրահավաքը մեկնարկել է

Մատենադարանին հարող տարածքում մեկնարկել է Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը։ Ելույթ ունենալով՝ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը նշել է, որ այսօր լրանում է մարտի 1–ի զոհերի 3–րդ տարելիցը, ինչի համար ինքը ցավում է։ Նա նշել է, թե իրենք հավաքվել են ցասումով և պետք է ակտիվանան ու հասնեն արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների։ Այնուհետև նա հիշեցրել է մարտի 1–ի բոլոր 10 զոհերին։

Արամ Մանուկյանից հետո ելույթ է  ունեցել զոհվածներից Գոռ Քլոյանի հայրը՝ Վաչիկ Քլոյանը և ասել է, որ արդեն 3 տարի է, ինչ արցունքը չի կտրվում այդ զոհվածների ծնողների, կանանց և երեխաների աչքերից, որովհետև անպատիժ են բոլոր նրանք, ովքեր մեղավոր էին այդ զոհերի համար։

Բացի այդ, նա նշել է, թե այսօր ինքը եկել է ոչ թե նրա համար,  որ արտասվի, այլ նրա համար, որ կանգնի ու ասի, թե հպարտ է, որ իրենց զավակները զոհ են գնացել Հայաստանում ժողովրդավարության կայացման համար։ Նա ամոթանք է տվել իշխանությունը ստանձնած բոլոր օլիգարխներին, կոալիցիայի անդամներին և միջազգային կազմակերպությունների այն անդամներին, ովքեր անարձագանք թողեցին մարտի 1–ի ոճրագործությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը