Լրահոս

01.03.2011 17:53


Ռուբեն Գևորգյանի բոցաշունչ ելույթը պատգամավորներին ոտքի է հանել

Ռուբեն Գևորգյանի բոցաշունչ ելույթը պատգամավորներին ոտքի է հանել

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Գևորգյանը ԱԺ հայտարարությունների ժամին խոսել է ազգային հոգեկերտվածքի, հայրենասիրության մասին և նշել, թե հայրենասիրության քարոզչության մեքենան երկրում դարձել է մի հնոտի, և չգիտես, թե ուր է նետվել՝ իր տեղը զիջելով հայ տեսակին անհարիր, դրսից եկող աղբերին։

Ռ. Գևորգյանը նշել է նաև, որ այդուհանդերձ կան իսկական հայեր, որոնցից մեկն էլ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է, ում կերպարն ուսանելի պետք է լինի ողջ գործարար աշխարհի համար։

–Երկրի նախագահը, լինելով հայրենասեր, երկրի հոգսերով, երկրի ճակատգրով ապրող, բոլորից լավ գիտի, որ վատ իշխանավորների պատճառով միշտ էլ կորցնում է հայրենիքի վսեմ գաղափարը։ Եվ ելնելով դրանից՝ հավատացած եմ, որ իշխանական բուրգն աստիճանաբար կհամալրվի այնպիսի մարդկանցով, որոնց երակներում կպտտվի իսկական հայի արյունը, քանի որ նման արյան կաթիլներն են դառնում ժամանակի վկան, և նման արյան կաթիլները կարող են լինել մեր ժողովրդի ապավենը,–հայտարարել է ԲՀԿ–ական պատգամավորը։

Նրա այս բոցաշունչ ելույթը պատգամավորներից մի քանիսի ծափահարություններին է արժանացել, իսկ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշել է.

–Ես զարմացա, որ պարոն Հովհաննիսյանը և պարոն Բադեյանը, որպեսզի լավ ընկալեին Ձեր խոսքը, կանգնած էին Ձեզ լսում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը