Լրահոս

01.03.2011 17:52


Բագրատ Սարգսյանն առաջարկում է ՀՀ նախագահին կից հանձնաժողով ստեղծել

ՀՀ 4–րդ գումարման ԱԺ 9–րդ նստաշրջանի քառօրյայի հայտարարությունների ժամին ՀՅԴ խմբակցության պատգամավոր Բագրատ Սարգսյանը հայտարարել է, որ ՀՀ անկախացումից հետո չի մշակվել անընդհատության և շարունակականության սկզբունքի վրա հիմնվող Հայոց պատմության հայեցակարգը։ ՀՀ պատմագիտությունը, նրա խոսքերով, զբաղված է սոսկ փաստական աղավաղումները բացահայտելու գործով և նախընտրում է պատմության նկարագրական ժանրը։

Սույն հայտարարությամբ առաջարկում եմ ստեղծել ՀՀ նախագահին կից Հայ ժողովրդի պատմության նենգափոխման և հոգևոր-մշակութային արժեքների յուրացման դեմ պայքարի հանձնաժողով կամ առնվազն նմանատիպ հանձնաժողովի ստեղծում հանրային խորհրդի կազմում, որտեղ պետք  է ընգրկվեն հայ ժողովրդի պատմության, հայագիտության և հայ մշակույթի առաջատար հայ ու արտասահմանցի մասնագետներ։ Հանձանաժողովի նպատակը պետք է լինի շատ արագ և օպերատիվ կերպով գիտականորեն հիմնավորված արձագանքել, հակահարված տալ հայ ժողովրդի պատմության կեղծելու կամ մշակութային արժեքների յուրացման որևէ փորձի, մշակել անընդհատության և շարունակականության սկզբունքի վրա հիմնված հայեցակարգ,–հայտարարել է Բագրատ Սարգսյանը։

Նա ընդգծել է, որ այդ հայեցակարգի մշակումը ազգային անվտանգության խնդիր է, և դրա արդյունավետ օգտագործման շնորհիվ ՀՀ–ն հնարավորություն կստանա իր քաղաքականության մեջ պատմությունը կիրառել որպես քաղաքական զենք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը