Իշխանությունները, Նիկոլ Փաշինյանը հոգեբանական ֆիասկո են ապրում, երկրի հեղինակությունը զրոյացվում է. Ռազմիկ Դավոյան (տեսանյութ)
«Իշխանությունները, Նիկոլ Փաշինյանը հոգեբանական ֆիասկո են ապրում»: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց հրապարակախոս, բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը:
«Անկախությունից ի վեր պետություն կերտելու մտահգություն չենք ունեցել, իշխանությանը տիրելու մտահգություն ենք ունեցել: Իշխանությունն ինքը պետության ստանձնած պարատավորությունները կատարելու համար է: Դեռ Քրիստոսից առաջ Էպիկուրը տվել է պետության իսկական բանաձևը՝ պետությունը ստեղծվել է հասարակական դաշինքի արդյունքում՝ հասարկության յուրաքանչյուր անդամի անձի, գույքի անվտանգությունն ապահովելու համար, իսկ իշխանությունը պետք է լծակ լինի պետության ձեռքին հանձնառությունը կատարելու համար»:
Ռազմիկ Դավոյանն ընդգծեց, որ այօր իշխանությունների վարած քաղաքականության պատճառով՝ երկրում բազմաթիվ խնդիրներ կան, երկրի հեղինակությունը զրոյացվում է: Հրապարակախոսն ասաց, որ նման տեսակետի է հանգել՝ հետևելով նաև Սահամանադրական դատարանի շուրջ զարգացումներին:
«Հրայր Թովմասյանը ոչ միայն արդարադատության սահմանապահն է, այլև երկրի հեղինակությունը պահող միջնաբերդը: Նրա վրա գնալով ճնշումները շատացան, բայց Թովամասյանը մնաց սահմանպահ»,-ասաց նա:
Ռազմիկ Դավոյանն ասաց, որ համակարծիք է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ, որ իշխող ուժը պետք է նոր վարչապետի թեկնածու առաջադրի: Ըստ նրա՝ երկրորդ և երրորդ նախագահների կողմնակիցները, խորհրադարանական ընդդիմությունը պետք է միավորվեն, պայքարեն՝ իհարկե, զերծ մնալով իշխանատենչական ամբիցիաներից, որոնք ի վերջո հանգեցնում են ֆիասկոյի:

Մանրամասները՝ տեսանյութում։