Լրահոս

01.03.2011 17:00


Մահացել է դերասանուհի Ջեյն Ռասելը

Կալիֆորնիայում մահացել է ամերիկացի 89–ամյա դերասանուհի Ջեյն Ռասելը։ Այս մասին հաղորդում է «Associated Press»–ը։

Ռասելի առաջին ամենախոշոր աշխատանքը «Օրենքից դուրս» վեսթերն էր, որը ցուցադրվել էր 1943թ.։ Ֆիլմի շնորհիվ դերասանուհին համաշխարհային հայտնություն ձեռք բերեց։

Դերասանուհու գործունեության բարձունքը դարձավ «Տղամարդիկ նախընտրում են շիկահերներին» ֆիլմը, որտեղ Ռասելը Մերիլին Մոնրոյի հերոսուհու ընկերուհու՝ սևահեր Դորոթի Շոյի դերն է կատարել։

Կենդանության օրոք դերասանուհին աշխատել է այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Քլարք Գեյբլը, Ֆրենկ Սինատրան և Գրուչո Մարքսը։

Ջեյն Ռասելը կինոարտադրությունից և հեռուստաընկերությունից վերջնականապես հեռացել է 1991թ.։

Այս խորագրի վերջին նյութերը