Աշխարհ

27.01.2020 16:20


Մահացել է Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարպիս Զաքարյանը

Մահացել է Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարպիս Զաքարյանը

«Երկաթե բռունցքին», որն իր կարիերայի ընթացքում ընդամենը երկու անգամ է պարտվել, կհուղարկավորեն հայկական գերեզմանատանը։

Թուրքիայում 90 տարեկանում մահացել է հայտնի բռնցքամարտիկ, «Երկաթե բռունցք» մականունովԿարպիս Զաքարյանը։ Տեղեկությունը հայտնում է «Ակոսը»։

Կարպիս Զաքարյանը ծնվել էր 1930թ-ին Ստամբուլի Շիշլի հայկական թաղամասում։ Հինգերորդ դասարանից ստիպված է եղել աշխատել ընտանիքին օգնելու համար։ 14 տարեկանից նրա առաջ բացվել են բռնցքամարտի աշխարհի դռները, 1948թ-ին դարձել է Թուրքիայի չեմպիոն։

Ռինգ է դուրս եկել 251 անգամ, մենամարտել սիրողական և պրոֆեսիոնալ մարտերում։ Ընդամենը երկու անգամ է պարտվել։

1960թ-ից Զաքարյանն աշխատել է որպես պրոֆեսիոնալ մարզիչ։

Կարպիս Զաքարյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 29–ին Ստամբուլի Բեյօղլու շրջանի Երեք Խորան եկեղեցում, որից հետո թաղվելու է Շիշլիի հայկական գերեզմանատանը։

Աղբյուրը՝ ameniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը