Աշխարհ

27.01.2020 18:20


Չինական կորոնավիրուսով հիվանդացածների մեծամասնությունը 60-ից բարձր տարիքի են

Չինական կորոնավիրուսով հիվանդացածների մեծամասնությունը 60-ից բարձր տարիքի են

Չինական կորոնավիրուսով հիվանդացածների ընդհանուր թվի 80 տոկոսը 60 տարեկանից բարձր մարդիկ են: Այդ մասին հայտարարել Է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես կցանկանայի ուշադրություն հրաիրել այն բանի վրա, որ նաեւ հրապարակված վիճակագրության պաշտոնական տվյալներից մեզ հայտնի Է, որ հիվանդացածների թվի 80 տոկոսը 60 տարեկանից բարձր տարիք ունի, եւ գործնականում բարդ դեպքերով բոլորի մոտ եղել Է ու կա համընթաց սոմատիկ ախտաբանություն»,- ասել Է Պոպովան Մոսկվայում կայացած ճեպազրույցում:

Հիվանդացած երեխաների ընդհանուր թվից 15-ից ցածր տարիքի են ընդամենը երկուսը, ընդգծել Է Պոպովան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը