Գազի սակագինը չբարձրացնելու դիմաց Սարգսյանն ինչ–որ բա՞ն է զիջել
ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանն այսօրվա ասուլիսում անդրադարձել է գազի սակագնին։
–Եթե ՌԴ և ՀՀ նախագահների հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ գազի սակագինը չի բարձրանալու, ապա սրանից բոլորը հասկանում են՝ ի՞նչ զիջեցիր, քանի որ գազի գնի մասին բանակցելը նախագահի գործառույթ չէ,–նշել է ՀՌԱԿ ատենապետը։
Այն հարցին, թե նրա կարծիքով Սարգսյանն ի՞նչ զիջեց Ռուսաստանին՝ նա պատասխանել է, թե կարճ ժամանակում կերևա՝ նա ի՞նչ է զիջել՝ հավելելով, թե Ռուսաստանը բազմիցս ապացուցել է, որ ինքը հումանիտար օգնություն ցույց տվող պետություններից չէ, և հետևաբար ինչի՞ համար նա պետք է գազի սակագինը չբարձրացներ, երբ դրանից մեկուկես ամիս առաջ «Գազպրոմի» ղեկավար Միլլերն ասել էր, թե գազը թանկանալու է։