Լրահոս

01.03.2011 15:24


Է. Անտինյան. «Կառավարության կողմից վարվող քաղաքականությունը ձախողված է»

Է. Անտինյան. «Կառավարության կողմից վարվող քաղաքականությունը ձախողված է»

Տնտեսական ճգնաժամը ցույց տվեց, որ մեր տնտեսական բլոկը բացարձակապես անպատրաստ էր. ոչ մի քայլ համարժեք չէր ճգնաժամին,–այս մասին լրագրողներին հայտնել է ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանը։

–Այսօր այս թիմով, այս ծրագրերով ու այս պատկերացումներով մենք չենք կարող առաջ գնալ։ Երկրում բոլորը գիտեն, որ կառավարության կողմից վարվող քաղաքականությունը ձախողված է։ Եթե իշխանությունները չստեղծեն Ազգային փրկության կոմիտե ու չհասկանան, թե ինչպես են այս վիճակից դուրս գալու, ապա այդ կոմիտեն կստեղծի ժողովուրդը հրապարակում,–ընդգծել է Է. Անտինյանը։

–Պետք չէ ասել, թե մեզ մոտ նման պրոցեսներ չեն լինի,–ասել է ՀՌԱԿ ատենապետը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը