Քաղաքական

27.01.2020 09:21

Խստորեն դատապարտում ենք. «Իմ Քայլը» խմբակցությունը հրատապ նիստ կգումարի

Խստորեն դատապարտում ենք. «Իմ Քայլը» խմբակցությունը հրատապ նիստ կգումարի

«Իմ Քայլը» խմբակցությունը կգումարի հրատապ նիստ, որից հետո հանդես կգանք հայտարարությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը:

«Հարգելի քաղաքացիներ,

Խստորեն դատապարտում ենք ատելության խոսքի ցանկացած դրսևորում:
Հայցում ենք ձեր ներողամտությունը կատարվածի առթիվ:
«Իմ Քայլը» խմբակցությունը կգումարի հրատապ նիստ, որից հետո հանդես կգանք հայտարարությամբ»,-ասվում է հայտարարությունում։

Ամավիրի քաղաքապետ, ՔՊ անդամ Դավիթ Խուդաթյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վերահսկող հանձնաժողովն անընդունելի է համարում «Իմ Քայլը» ավագանու խմբակցության անդամ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան հայտարարությունը, որը միանշանակ հակասում է կուսակցության կողմից որդեգրած արժեքներին և սկզբունքներին: Ատելության խոսքն ու անհանդուրժողականությունը խիստ դատապարտելի են: Միջադեպը կքննվի վերահսկող հանձնաժողովում»:

Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Հրայր Թովմասյանի դստեր նկարը եւ գրել է. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»:

Ավելի ուշ նա ջնջել է իր ֆեյսբուքյան էջը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։