19-րդ դարի հայկական մատենագրերի և արծաթյա իրերի մաքսանենգություն` Թուրքիայից
ՀՀ ԿԱ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցներն օրերս, օպերատիվ տեղեկությունների հիման վրա, հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված` շուրջ երկդարյա պատմություն ունեցող մատենագրեր ու արծաթյա իրեր: Մատենագրերիցամենահինըավելիքան 200 տարեկանէ` հրատարակվելէ 1809 թվականին:Դրանցում եղել են Վենետիկի Սուրբ Ղազար կղզում և Կոստանդնուպոլսում հրատարակված աղոթագրքեր, Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» մատենագիրքը: Ամենահին աղոթագիրքը, համաձայն նրանում նշված հրատարակության տարեթվի, լույս է տեսել 1809 թվականին: Մյուսները տպագրվել են 1850-ական և 1860-ական թվականներին: Ինչ վերաբերում է արծաթյա իրերին, ապա դրանցում եղել են խոշորացույց, հայելի, դեղին մետաղից ակնոցներ, վերնաշապիկի ամրակներ, մատնոց և այլն:
Պատմական արժեք ներկայացնող բոլոր այս իրերը, մաքսային հսկողությունից թաքցնելով, փորձել էր ներմուծել ՀՀ քաղաքացի Արտակ Բալոյանը: Վերջինս հանրապետություն մուտք էր գործել Բավրայի մաքսակետով` Թուրքիայից ժամանած երթուղային ավտոբուսով: Ա. Բալոյանը ՊԵԿ մաքսային ծառայության աշխատակիցներին ասել էր, թե իբրև այդ ապրանքներն իրեն փոխանցել է մայրը` Հայաստան տեղափոխելու նպատակով, սակայն սահմանը հատելիս Բալոյանը «մոռացել է, որ դրանք իր ճամպրուկում են» և չի հայտարարագրել:
Հայտնաբերված մատենագրերն ու մյուս պարագաներն ուղարկվել են փորձաքննության` ՀՀ Մշակույթի նախարարության մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն:
Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցները օպերատիվ տեղեկությունների հիման վրա հայտնաբերել են նաև ծանրոցով ներկրված թմրանյութ: «Սակալայն» ՍՊԸ-ի կողմից ԱՄՆ-ից ՀՀ քաղաքացի Մուշեղ Հակոբյանի անվամբ ներմուծված ծանրոցի ստուգման ժամանակ պարզվել է, որ ծանրոցում առկա սպորտային գուլպայի մեջ թաքցված է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:
Ի դեպ, նախորդ տարվա ընթացքում հայտնաբերվել է թմրանյութի ներկրման ևս 20 դեպք, որոնցից 2-ը` ծանրոցով:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
19-րդ դարի հայկական մատենագրերի և արծաթյա իրերի մաքսանենգություն` Թուրքիայից
ՀՀ ԿԱ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցներն օրերս, օպերատիվ տեղեկությունների հիման վրա, հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված` շուրջ երկդարյա պատմություն ունեցող մատենագրեր ու արծաթյա իրեր: Մատենագրերից ամենահինը ավելի քան 200 տարեկան է` հրատարակվել է 1809 թվականին: Դրանցում եղել են Վենետիկի Սուրբ Ղազար կղզում և Կոստանդնուպոլսում հրատարակված աղոթագրքեր, Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» մատենագիրքը: Ամենահին աղոթագիրքը, համաձայն նրանում նշված հրատարակության տարեթվի, լույս է տեսել 1809 թվականին: Մյուսները տպագրվել են 1850-ական և 1860-ական թվականներին: Ինչ վերաբերում է արծաթյա իրերին, ապա դրանցում եղել են խոշորացույց, հայելի, դեղին մետաղից ակնոցներ, վերնաշապիկի ամրակներ, մատնոց և այլն: