Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն ասել է, թե բոլորն էլ ականատես են, որ ՀՀ-ում աննախդեպ գնաճ է գրանցվել:
– Գնաճը կարող էր մեղմվել կառավարության մաքսային քաղաքականությամբ: Մենք պետք է և´ ցորենի, և´ բուսական, և´ կենդանական յուղերի արտադրման ծավալները մեծացնենք: Պետությունը պետք է մթերի առաջին անհրաժեշտության ապրանքները: Այս բոլորը ճկուն քաղաքականություն է, որը պետք է կիրառվի,–ընդգծել է նա:
ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն էլ անդրադառնալով գնաճին՝ ասել է, թե խնդիրը մեկ-երկու գործողությամբ չի լուծվում, այն համալիր մոտեցում է պահանջում:
– Խնդիրը կարող է լուծվել վարկային միջոցով: Սակայն այստեղ էլ ունենք խնդիր: Մեզ մոտ խաթարված է պետություն-քաղաքականություն վարկային ուղիղ մատակարարումը: Ես դեմ եմ, որ ջուրը գյուղացուն ձրի տան: Անհավասար պայմաններ ենք ստեղծում գյուղացու և ընդունողի միջև: Շուկայի խնդիրը… երբ բերքը գինը շատ միանգամից անկում է կատարում, գյուղացին շահույթ չի ստանում, հակառակ դեպքում հասարակությունն է տուժում: Ուստի կարևոր է համալիր մոտեցումը։ Գնաճի հետ կապված` կառավարությունն արդեն ունի ծրագիր, ունի սուբսիդավորված ծրագրեր: Դա միանգամից չի կարող լինել: Նրանց կհաջողվի դա անել, ինչն էլ կզսպի գնաճը,–ասել է նա։
Վազգեն Սաֆարյանն էլ նշել է.
–Վարչապետը վերջերս իր խոր մտահոգությունն արտահայտեց այդ ուղղությամբ: Քայլերը պետք է լինեն հետևյալը` պետք է խթանել տեղական արտադրանքը: Ջուրը, հատկապես սահմանային շրջաններում, մարդկանց ձրի տրամադրեն: Կարծեք թե գյուղացին հողից խռովել է: Ամբողջ աշխարհում գյուղացուն ոգևորում են, որի արդյունքում էլ զարգանում է տնտեսությունը,–ասել է նա:
Հիշեցնենք, սակայն, որ ուրբաթ օրը հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ հարցազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանըհայտարարել է, թե մենք պետք է ոչ թե ապրանք, այլ ծառայություններ արտադրող երկիր դառնանք։
Ինչպե՞ս զսպել գնաճը
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն ասել է, թե բոլորն էլ ականատես են, որ ՀՀ-ում աննախդեպ գնաճ է գրանցվել:
– Գնաճը կարող էր մեղմվել կառավարության մաքսային քաղաքականությամբ: Մենք պետք է և´ ցորենի, և´ բուսական, և´ կենդանական յուղերի արտադրման ծավալները մեծացնենք: Պետությունը պետք է մթերի առաջին անհրաժեշտության ապրանքները: Այս բոլորը ճկուն քաղաքականություն է, որը պետք է կիրառվի,–ընդգծել է նա:
ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն էլ անդրադառնալով գնաճին՝ ասել է, թե խնդիրը մեկ-երկու գործողությամբ չի լուծվում, այն համալիր մոտեցում է պահանջում:
– Խնդիրը կարող է լուծվել վարկային միջոցով: Սակայն այստեղ էլ ունենք խնդիր: Մեզ մոտ խաթարված է պետություն-քաղաքականություն վարկային ուղիղ մատակարարումը: Ես դեմ եմ, որ ջուրը գյուղացուն ձրի տան: Անհավասար պայմաններ ենք ստեղծում գյուղացու և ընդունողի միջև: Շուկայի խնդիրը… երբ բերքը գինը շատ միանգամից անկում է կատարում, գյուղացին շահույթ չի ստանում, հակառակ դեպքում հասարակությունն է տուժում: Ուստի կարևոր է համալիր մոտեցումը։ Գնաճի հետ կապված` կառավարությունն արդեն ունի ծրագիր, ունի սուբսիդավորված ծրագրեր: Դա միանգամից չի կարող լինել: Նրանց կհաջողվի դա անել, ինչն էլ կզսպի գնաճը,–ասել է նա։
Վազգեն Սաֆարյանն էլ նշել է.
–Վարչապետը վերջերս իր խոր մտահոգությունն արտահայտեց այդ ուղղությամբ: Քայլերը պետք է լինեն հետևյալը` պետք է խթանել տեղական արտադրանքը: Ջուրը, հատկապես սահմանային շրջաններում, մարդկանց ձրի տրամադրեն: Կարծեք թե գյուղացին հողից խռովել է: Ամբողջ աշխարհում գյուղացուն ոգևորում են, որի արդյունքում էլ զարգանում է տնտեսությունը,–ասել է նա:
Հիշեցնենք, սակայն, որ ուրբաթ օրը հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ հարցազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե մենք պետք է ոչ թե ապրանք, այլ ծառայություններ արտադրող երկիր դառնանք։