Փետրվարի 28-ին ժամը 17.08-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս-Շորինձոր ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
Դեպքի վայր են մեկնել Գորիս քաղաքի Հատուկ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները:
Դեպքի վայրում պարզվել է, որ իրար են բախվել «ԳԱԶել» մակնիշի 676ԼՕ68 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան և «ԳԱԶ-24» մակնիշի 17ԼՏ409 պետհամարանիշով ավտոմեքենան, որի հետևանքով «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վարորդ 1990թ. ծնված Գեղամ Կարապետյանը և ուղևորներ 1976թ.ծնված Արթուր Աթայանը, 1990թ. ծնված Հարութ Հովսեփյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և մինչ հրշեջ-փրկարարների ժամանելը տեղափոխվել Գորիս քաղաքի հիվանդանոց: Բժիշկների կողմից տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Ավտոպատահար Սյունիքում