Աշխարհ

24.01.2020 20:25


Վախեցած մկները գիտնականներին օգնել են հասկանալ՝ ինչու են մարդիկ ճերմակում

Վախեցած մկները գիտնականներին օգնել են հասկանալ՝ ինչու են մարդիկ ճերմակում

Ամերիկացի եւ բրազիլացի գիտնականները պնդում են, որ պարզել են սթրեսի հետեւանքով ճերմակելու կենսաբանական մեխանիզմը: Հայտնագործությունը հեռանկարում կարող Է օգնել կանգնեցնելու այդ գործընթացը՝ չդիմելով մազերի ներկմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: Մարդիկ ավելի վաղ Էլ կարծում Էին, որ ճերմակում են երկու պատճառով. տարիքից եւ սաստիկ վշտից, վախից ու ցավից: Դրա դեմ ոչ մի կարգի միջոց, բացի ներկելն, առաժմ չեն մտածել:

Այժմ դա գիտականորեն հաստատված Է. գիտափորձերի ընթացքում Հարվարդի եւ Սան Պաուլուի համալսարանների հետազոտողներն ապացուցել են, որ մելանին նյութի արտադրության համար, որը գույն Է տալիս մազերին եւ մաշկին, պատասխանատու են որոշակի ցողունային բջիջներ (մելանոցիտները), եւ դրանք ինտենսիվորեն քայքայվում են սթրեսից:

Նրանց հետագոտության արդյունքները հրապարակվել են Nature հանդեսում: Տղամարդիկ եւ կանայք կարող են ճերմակել 30-ից քիչ անց ցանկացած տարիքում: Այդ գործընթացի սկսվելու ժամանակն ու տեմպերը որոշվում են հիմնականում ժառանգականությամբ. այն, թե որ տարիքում են ճերմակել ձեր ծնողները, կարող Է հուշել, թե դա երբ տեղի կունենա ձեզ հետ:

Դրանում որոշակի դեր Է խաղում նաեւ վերապրած սթրեսը, սակայն մինչ օրս գիտնականները լիովին չԷին հասկանում, թե դա հատկապես ինչպես Է ազդում մազերի գունազրկման վրա: Հայտնագործությունը կատարվել Է պատահականորեն. փորձեր կատարելով մկների վրա՝ հետազոտողները նկատել են, որ խիստ վախ կամ ցավ տարած կրծողների մոտ մուգ գույնը միանգամայն սպիտակի Է փոխվում մի քանի շաբաթվա ընթացքում:

Այս խորագրի վերջին նյութերը