Լրահոս

01.03.2011 12:34


«Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետի նյութերով հարուցվել է քրեական գործ

ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանի որոշմամբ վերացվել է ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետի 30.12.2010թ. նյութերով քրեական գործի հարուցումր մերժելու մասին որոշումր եւ հարուցվել է քրեական գործ` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով:

Մասնավորապես, քննարկելով 2010 թվականի նոյեմբերի 11-ին դատապարտյալ Ն. Փաշինյանի հայտարարության հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը՝ պարզվել է, որ Ն. Փաշինյանը «Կոշ» Քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի պատասխանատուի պաշտոնակատար Ֆ. Մարտիրոսյանին, խմբի ծառայողներ Ս. Ավետիսյանին և Ս. Գրիգորյանին հայտարարել է, որ ժամը 02 անց 50-ի սահմաններում իր նկատմամբ հատուկ նշանակության ջոկատի դիմակավորված զինվորների կողմից հարձակում է կատարվել որի րնթացքում իրեն ծեծի են ենթարկել և մարմնական վնասվածքներ հասցրել։

Զեկուցագրերի և հաղորդման հիման վրա «Կոշ» քրեակատարողական հիմնարկում նախապատրաստվել են նյութեր, ստացվել բացատրություններ, նշանակվել և կատարվել են դատաբժշկական , դատահետքաբանական, դատակենսաբանական փորձաքննություններ։

Հետաքննության մարմինր գտնելով, որ դատապարտյալ Ն. Փաշինյանին ոչ ոք ծեծի չի ենթարկել նյութերում բացակայում է հանցագործության դեպքը, 2010 թվականի դեկտեմբերի 30-ի որոշմամբ նյութերով քրեական գործի հարուցումր մերժել է։

2011թվականի հունվարի 27-ին, դատապարտյալ Ն. Փաշինյանը ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրած դիմումով, բողոքարկվել է հետաքննության մարմնի կայացրած որոշումը:

Ստուգելով կայացրած որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունր, պարզվել է,  որ նյութերը նախապատրաստվել են թերի, չի պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17 հոդվածի 3-րդ կետի պահանջներր, հետաքննության մարմինը չի ձեռնարկել համապատասխան օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական բոլոր միջոցառումները, որի արդյունքում կայացվել է որոշում, որը ենթակա է վերացման հետևյալ պատճառաբանությամբ.

Նյութերով լիարժեք չեն պարզվել թե դեպքի օրը քրեակատարողական հիմնարկի թիվ 3- րդ հանրակացարանի 2-րդ հարկում գտնվող թիվ 2 կացարանում, ըստ հաստատված քանակակազմի, որքան դատապարտյալ է գտնվել, ոչ բոլոր դատապարտյալներից են ստացվել բացատրություններ, հանգամանորեն չի ստուգվել Ն. Փաշինյանի պնդումները։

2010 թվականի նոյեմբերի 15-ին դատապարտյալ Ն. Փաշինյանը իր բացատրությամբ պնդել է, որ իր վրա հարձակում է տեղի ունեցել, որի ընթացքում իրեն ծեծի են ենթարկել և պատճառել մարմնական վնասվածքներ։ Հետաքննության մարմնի կողմից իրավական գնահատական չի տրվել դատապարտյալի հաղորդմանր, որը պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշներ։

Ելնելեվ վերոգրյալից ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ եւ նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի  մարզի քննչական բաժնին։

Հանրային կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը