Քաղաքական

24.01.2020 14:50

Հրայր Թովմասյանի բնակարանում խուզարկությամբ ոչինչ չի հայտնաբերվել. Ամրամ Մակինյան (տեսանյութ)

Հրայր Թովմասյանի բնակարանում խուզարկությամբ ոչինչ չի հայտնաբերվել. Ամրամ Մակինյան (տեսանյութ)

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում խուզարկությունն ավարտվել է, եւ ոչինչ չի հայտնաբերվել։ Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։

«Խուզարկությունն ավարտվեց, ոչինչ չի հայտնաբերվել։ Այն, ինչ փնտրում էին չհայտնաբերվեց, քանի որ այդպիսիք պարոն Թովմասյանի բնակարանում առնվազն չէին կարող լինել։ Փնտրում էին փաստաթղթեր, դրանք չէին կարող լինել իրականության մեջ՝ պարոն Թովմասյանի բնակարանում»,-ասաց Մակինյանը։

Պաշտպանն ասաց, որ խուզարկության թույլտվության դատարանի որոշումը միայն իրեն է տրվել. «Որոշումը չէր տրամադրվում պարոն Պողոսյանին, չի ծանոթացել Հրայր Թովմասյանը, պարոն Թովմասյանը խնդրեց՝ տրամադրել, սակայն չտրամադրվեց, այլ ընթերցվեց քննիչի հայեցողությամբ՝ ինչ-որ հատված։ Այն դատավարական փաստաթղթերը, որոնք կողմը իրավունք ունի ծանոթանալ՝ կարող է ստանալ դրա պատճեն, սա այն դատավարական որոշումն է, որը քննիչը մեզ պարտավոր էր ծանոթացնել, մենք էլ իրավունք ունենք դրա պատճենը ստանալ»։

Պաշտպանը հայտնեց, որ Հրայր Թովմասյանի տանը խուզարկություն իրականացնելու միջնորդությունը բավարարել է դատավոր Արտուշ Գաբրիելյանը:

Նա նաեւ նշեց, որ ե՛ւ քննիչի գործողությունները, ե՛ւ դատարանի որոշումը անպայման բողոքարկելու են։

Աղբյուրը՝ News.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։