Նիկոլ Փաշինյանն իր ՖԲ էջում գրառում էր արել՝ երկու անգամ օգտագործելով «աննախադեպ» բառը, ինչը հերթական անգամ ցույց է տալիս, թե ինչ ոճի քարոզչական խնդիր է լուծում նա։
Մեջբերում եմ նրա գրառումն ամբողջությամբ։
««Արդշինբանկը» Հայաստանի պատմության համար աննախադեպ ծավալի՝ 300 միլիոն դոլարի եվրոբոնդ է թողարկել, աննախադեպ ցածր 6.5 տոկոսով: Թողարկված եվրոբոնդերի պահանջարկը եղել է 200 միլիոն դոլարով ավելի: Իսկ ձեռքբերած ներդրողները շուրջ 70-ն են: Սա մեր տնտեսության մեջ կատարված ուղիղ օտարերկրյա ներդրում է: Սա տնտեսական հեղափոխության վառ արտահայտություն է»:
Նիկոլի գրածի մեջ կա ճշմարտություն և բլեֆ։
Այո՛, «Արդշինբանկը» 300 միլիոն դոլարի եվրոբոնդ է թողարկել։ Պետական եվրոբոնդերի տոկոսները հաշվի առնելով՝ մասնավոր բանկի համար 6,5 տոկոսը, իրոք, կարելի է ձեռքբերում համարել և փաստի կապակցությամբ շնորհավորել մասնավոր ընկերությանը։ Բայց դա ներկայացնել որպես «ուղիղ օտարերկյա ներդրում» և «տնտեսական հեղափոխության վառ արտահայտություն», մեղմ ասած, չափազանցություն է։ Այդ երբվանի՞ց է դրսից պարտքով փող վերցնելը համարվում օտարերկյա ուղղակի ներդրում։
Ի՞նչ կապ ունի մասնավոր կազմակերպության հաջողված գործարքի հետ կառավարությունը և մասնավորապես՝ Փաշինյանը։ Ոչ մի։
Հայաստանի վիճակագրական կոմիտեն «Արդշինբանկի» թողարկած եվրոբոնդերից ստացված միջոցները կարո՞ղ է համարել օտարերկյա ուղղակի ներդրում։ Իհա՛րկե, չի կարող։
Ներդրումների սահմանման մասով մեզ մոտ հստակություն չկա։ Առավելևս մասնավոր բանկի թողարկած պարտատոմսը չի կարող «ուղիղ օտարերկրյա ներդրում» համարվել։ Լավագույն դեպքում այն կարելի է մեր տնտեսության անուղղակի ֆինանսավորում համարել, եթե, իհարկե, վարկային տեղաբաշխումը լինի ոչ թե սպառողական շուկայում (օրինակ՝ ներկրված կենցաղային տեխնիկայի կամ ավտոմեքենայի գնում), այլ տնտեսության իրական հատվածում։
Մասնավոր բանկի գործարքը որևէ ձևով հնարավոր չէ ներկայացնել նաև որպես «տնտեսական հեղափոխության վառ արտահայտություն»։ Եթե դրսից պարտքով փող վերցնելն է «տնտեսական հեղափոխությունը», ապա հեռու է պետք մնալ այդպիսի հեղափոխությունից։
Եթե պարտքով փող վերցնելը լուրջ ձեռքբերում է և «տնտեսական հեղափոխություն», ապա նախորդ իշխանություններին կարելի է «տնտեսական հեղափոխության» ռահվիրա համարել, քանզի նրանց իշխանության օրոք մեր երկրի պետական պարտքն ավելացել էր ավելի քան 5 միլիարդ դոլարով, այդ թվում՝ եվրոբոնդերի թողարկման միջոցով։
Կրկնեմ՝ եվրոբոնդի թողարկումը ո՛չ տնտեսագիտության տեսությամբ, ո՛չ ՀՀ վիճակագրական ստանդարտներով չի կարող «ուղիղ օտարերկրյա ներդրում» համարվել։ Սա մասնավոր բանկի հաջողված գործարք է, այն էլ՝ հայաստանյան ստանդարտներով։
Լավ, ինչքա՞ն կարելի է աննախադեպ երևալու համար աննախադեպ քարոզչական «փուչիկներ» փչել։ Պողոսներին ինչքա՞ն կարելի է «աննախադեպ» ստատուսներով կերակրել։
Փաշինյանական քարոզչության հերթական «փուչիկը»
Նիկոլ Փաշինյանն իր ՖԲ էջում գրառում էր արել՝ երկու անգամ օգտագործելով «աննախադեպ» բառը, ինչը հերթական անգամ ցույց է տալիս, թե ինչ ոճի քարոզչական խնդիր է լուծում նա։
Մեջբերում եմ նրա գրառումն ամբողջությամբ։
««Արդշինբանկը» Հայաստանի պատմության համար աննախադեպ ծավալի՝ 300 միլիոն դոլարի եվրոբոնդ է թողարկել, աննախադեպ ցածր 6.5 տոկոսով:
Թողարկված եվրոբոնդերի պահանջարկը եղել է 200 միլիոն դոլարով ավելի: Իսկ ձեռքբերած ներդրողները շուրջ 70-ն են:
Սա մեր տնտեսության մեջ կատարված ուղիղ օտարերկրյա ներդրում է: Սա տնտեսական հեղափոխության վառ արտահայտություն է»:
Նիկոլի գրածի մեջ կա ճշմարտություն և բլեֆ։
Այո՛, «Արդշինբանկը» 300 միլիոն դոլարի եվրոբոնդ է թողարկել։ Պետական եվրոբոնդերի տոկոսները հաշվի առնելով՝ մասնավոր բանկի համար 6,5 տոկոսը, իրոք, կարելի է ձեռքբերում համարել և փաստի կապակցությամբ շնորհավորել մասնավոր ընկերությանը։ Բայց դա ներկայացնել որպես «ուղիղ օտարերկյա ներդրում» և «տնտեսական հեղափոխության վառ արտահայտություն», մեղմ ասած, չափազանցություն է։ Այդ երբվանի՞ց է դրսից պարտքով փող վերցնելը համարվում օտարերկյա ուղղակի ներդրում։
Ի՞նչ կապ ունի մասնավոր կազմակերպության հաջողված գործարքի հետ կառավարությունը և մասնավորապես՝ Փաշինյանը։ Ոչ մի։
Հայաստանի վիճակագրական կոմիտեն «Արդշինբանկի» թողարկած եվրոբոնդերից ստացված միջոցները կարո՞ղ է համարել օտարերկյա ուղղակի ներդրում։ Իհա՛րկե, չի կարող։
Ներդրումների սահմանման մասով մեզ մոտ հստակություն չկա։ Առավելևս մասնավոր բանկի թողարկած պարտատոմսը չի կարող «ուղիղ օտարերկրյա ներդրում» համարվել։ Լավագույն դեպքում այն կարելի է մեր տնտեսության անուղղակի ֆինանսավորում համարել, եթե, իհարկե, վարկային տեղաբաշխումը լինի ոչ թե սպառողական շուկայում (օրինակ՝ ներկրված կենցաղային տեխնիկայի կամ ավտոմեքենայի գնում), այլ տնտեսության իրական հատվածում։
Մասնավոր բանկի գործարքը որևէ ձևով հնարավոր չէ ներկայացնել նաև որպես «տնտեսական հեղափոխության վառ արտահայտություն»։ Եթե դրսից պարտքով փող վերցնելն է «տնտեսական հեղափոխությունը», ապա հեռու է պետք մնալ այդպիսի հեղափոխությունից։
Եթե պարտքով փող վերցնելը լուրջ ձեռքբերում է և «տնտեսական հեղափոխություն», ապա նախորդ իշխանություններին կարելի է «տնտեսական հեղափոխության» ռահվիրա համարել, քանզի նրանց իշխանության օրոք մեր երկրի պետական պարտքն ավելացել էր ավելի քան 5 միլիարդ դոլարով, այդ թվում՝ եվրոբոնդերի թողարկման միջոցով։
Ի դեպ, «Արդշինբանկը» 2015-ին նույնպես եվրոբոնդ էր թողարկել 100 միլիոն դոլարի չափով (հղումը՝ https://www.ardshinbank.am/…/ardshinbank-successfully-price…)։ Բայց սա պաշտոնական վիճակագրությունը չի արձանագրել որպես «ուղիղ օտարերկյա ներդրում»։
Կրկնեմ՝ եվրոբոնդի թողարկումը ո՛չ տնտեսագիտության տեսությամբ, ո՛չ ՀՀ վիճակագրական ստանդարտներով չի կարող «ուղիղ օտարերկրյա ներդրում» համարվել։ Սա մասնավոր բանկի հաջողված գործարք է, այն էլ՝ հայաստանյան ստանդարտներով։
Լավ, ինչքա՞ն կարելի է աննախադեպ երևալու համար աննախադեպ քարոզչական «փուչիկներ» փչել։ Պողոսներին ինչքա՞ն կարելի է «աննախադեպ» ստատուսներով կերակրել։
Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից