Լրահոս

01.03.2011 12:08


Հայաստանի քաղաքական բանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեի հայտարարությունը

Օրերս Երևանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դռնփակ նիստում բավարարեց Տիգրան Փոստանջյանին կալանավորելու ԱԱԾ դիմումը: Տիգրան Փոստանջյանը ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայրն է:

Դատելով մամուլում եղած հրապարակումներից, դատախազության եւ ԱԱԾ գործելաոճից, սա հերթական սարքվող մի գործ է, որը նպատակ ունի խոչնդոտել պատգամավոր Զարուհի Փոստանջյանի քաղաքական ու հասարակական  ակտիվ գործունեությանը:

Զարուհի Փոստանջյանը ՀՀ ԱԺ այն բացառիկ պատգամավորներից մեկն է, ով քաղբանտարկայլներին աջակցելու, իրավական օգնություն ցուցաբերելու եւ պաշտպանելու նպատակով մշտապես կալանավայրեր է այցելել ու այցելում:

Հատուկ ուշադրության է արժանի սոցիալական տարբեր շերտերի իրավունքների պաշտպանության եւ եվրոկառույցներում ծավալած նրա գործունեությունը:

Հայաստանի քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն իր գործունեության ընթացքում հաճախ է ակնկալել ու ստացել նրա աջակցությունը: Մենք մեր զորակցությունն ենք հայտնում Զարուհի Փոստանջյանին եւ հանրությանը կոչ ենք անում շատ ավելի ակտիվ պայքարել սեփական իրավունքների համար: Մեր երկրում այս եւ այլ կարգի քաղաքական հետապնդումներին կարող է վերջ դնել միայն այս ռեժիմի դեմ հասարակության համախմբված ու շարունակական պայարը:

Հայաստանի քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը