Ռ. Թորորսյան. «Արդարադատության «պրոֆեսիոնալ» նախարարի մասին»
Արդարադատության «պրոֆեսիոնալ» նախարարը շարունակում է ցուցադրական այցելություններն իր ենթակաների վատ աշխատանքին` ակնհայտորեն քողարկելով վերջինս ծնող իրական պատճառները:
Մասնավորապես`
1. Ինչպիսին նախարարն է, այնպիսին էլ նրա ենթականերն են: Այսպես` «պրոֆեսիոնալ»-ը չգիտի նախարարի պաշտոնում իր առաջարկողին: Իսկ նրա տառասխալներով և պատասխանից խուսանավելու փորձով պաշտոնեական գրությունը վեր է բոլոր պատկերացումներից /Հ.Գ./:
2. Նախարարը խուսանավում է անդրադառնալ որոշ պաշտոնյաների աշխատանքին: Օրինակ, մեր բողոքը Գլխավոր հարկադիր կատարողի դեմ, ուղարկել է քննարկման նրան, իսկ զինդատախազին առնչվող «հրդեհված» հաղորդմանը չի անդրադառնում:
3. Նախարարը բացարձակորեն չի տիրապետում նախարարության, որպես լիազոր մարմնի գործառույթներին, խոչընդոտելով ընտրությունների արդար անցկացմանը`
- ԱԺ վերջին երկու ընտրությունների արդյունքում վեց տասնյակից ավելի «կուսակցություններ» լուծարման չեն ենթարկվել,
- բացառությամբ մի քանի կուսակցությունների, մնացած մոտ յոթ տասնյակը խախտում է Օրենքի պահանջներն, այդ թվում, չունի մարզային կառույցներ, իսկ «պրոֆեսիոնալ»-ը մեզ առաջարկում է այդ հարցով դիմել կուսակցություններին,
- երկու կուսակցություն, այդ թվում, «պրոֆեսիոնալ»-ին առաջարկած ՀՀԿ-ն անթաքույց զբաղվում են բարեգործական գործունեությամբ,
- խախտելով սահմանադրական կարգը, ՕԵԿ-ը գլխավորում է ազգային անվտանգության համակարգի պաշտոնյա և այլն:
Հ.Գ.– «…Հայաստանի Հանրապետության Սահմանդրությունից բացի ՀՀ որևէ օրենքով պետական կառավարման մարմինների ղեկավարների /նախարարների/ նշանակման կոնկրետացված, հատուկ ընթացակարգ չի նախատեսվում: Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության Սահմանդրության տեսանկյունից առանցքային նշանակություն ունի այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության վաչապետը նախարարի թեկնածուի վերաբերյալ Հանրապետության Նախագահին ներկայացնում է իր առաջարկությունը, այլ ոչ թե այն ներկայացնելու որևէ ձևականացված ընթացակարգի առկայությունը` անկախ դրա ամրագրման անհրաժեշտությունից: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպես և երբ է իմ թեկնածության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետն իր առաջարկությունը ներկայացրել Հանրապետության Նախագահին, այդ մասին կարող եք տեղեկանալ բացառապես Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմից…»։

«Ընդդեմ ՀՀԿ ապօրինությունների» համահայկական կոմիտեի համակարգող Ռ.Թորոսյան