ՌԴ փոխարտգործնախարարը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է ԼՂ հիմնահարցը
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գրիգորի Կարասինը և ՌԴ–ում ԱՄՆ դեսպան Ջոն Բայերլին քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։
Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ կայքը, երեկվա հանդիպման ժամանակ բարձրացվել են հարցեր՝ կապված միջազգային, այդ թվում և կովկասյան տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում ԱՄՆ և ՌԴ գործնական համագործակցության անհրաժեշտության հետ։
Հանդիպման ժամանակ նաև քննարկվել է Հարավային Կովկասի իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի և մերձդնեստրյան հակամարտությունները։