Քաղաքական

23.01.2020 16:59

Եթե մեզ առնչվում է այս միջադեպը, հայտարարություն կտարածեմ. Վիկտոր Սողոմանյան (տեսանյութ)

Եթե մեզ առնչվում է այս միջադեպը, հայտարարություն կտարածեմ. Վիկտոր Սողոմանյան (տեսանյութ)

ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմանյանը հունվարի 23-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Էրեբունի պլազայում կատարված միջադեպին, երբ անհայտ անձն այնտեղ կրակոցներ էր արձակել, նշեց.

«Այն պահին, երբ տեղի է ունեցել միջադեպը, գրասենյակում ոչ ոք չի եղել: Աշխատակիցները չեն եղել, որովհետև ճաշի ժամ էր, հետո արդեն չեն կարողացել վերադառնալ և մտնել գրասենյակ, որովհետև ոստիկանությունը շրջափակել էր: Որքանով է այս միջադեպը կապված նախագահ Քոչարյանի գրասնեյակի հետ, ես չգիտեմ հիմա: Ես կգերադասեմ տեղեկություններն ամբողջացնել: Եթե մեզ ինչ-որ բանով առնչվում է այս միջադեպը, բնական է՝ կմեկնաբանենք և հայտարարություն կտարածեմ»:

Ավելին՝ yerevan.today-ի տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։