Լրահոս

01.03.2011 10:48


«Եվրոստան-Ույուտ»–ի հիմնադիր. «Վարչապետն այդպիսի բան ասած չի կարող լինել»

«Եվրոստան-Ույուտ»–ի հիմնադիր. «Վարչապետն այդպիսի բան ասած չի կարող լինել»

Անդրադառնալով ուրբաթ հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ հարցազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությանը, թե մենք պետք է ոչ թե ապրանք, այլ ծառայություններ արտադրող  երկիր դառնանք՝ ՀՀ ԱԺ հանրապետական խմբակցության պատգամավոր, «Եվրոստան-Ույուտ» ձեռնարկության հիմնադիր Մանվել Բադեյանը «7օր»–ին ասել է.

–Ես չեմ լսել այդպիսի հայտարարություն, ճիշտն ասած։ Բայց ես այդտեղ ոչ մի հակասություն չեմ տեսնում։ Ծառայությունները մեր նման երկրում պետք է գերակշիռ մասը կազմեն, բայց դա բնավ չի նշանակում, որ արտադրությունը չպետք է զարգանա։ Ոչ թե՝ ի հաշիվ նրա, որ արտադրությունը չզարգանա, դրա համար ծառայությունների տեսակարար կշիռը շատ լինի, այլ երկուսն էլ պետք է զարգանան, բայց ծառայություններն առաջընթացն են բերում։

–Բայց վարչապետի ասածից հենց դա էր բխում, որ մեզ ոչ թե արտադրություն է պետք, այլ պետք է հենց ծառայությունները զարգացնենք։

–Վստահ եմ, որ դուք կա՛մ լավ չեք լսել, կա՛մ սխալ եք մեկնաբանում, որովհետև վարչապետն այդպիսի բան ասած չի կարող լինել։ Տնտեսագիտական օրենք է՝ այն երկրներում, որտեղ հիմնական ռեսուրսը կապված է ինտելեկտուալ ռեսուրսի հետ, և բնական քիչ ռեսուրսներ կան, տրանսպորտային կոմունիկացիաները վատն են, մեր աշխարհագրական դիրքն այնքան էլ բարեհաջող չէ և այլն, բնականաբար, մեր հիմնական արտադրանքը պետք է լինի ծառայությունները, այն է՝ գիտատար ճյուղերի զարգացում, հայթեքի զարգացում և այլն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը