Հայաստանում կա սուր շնչառական վարակների աշխուժացում
Հայաստանում դիտվում է վարակիչ հիվանդություններից սուր շնչառական, գրիպի վարակների աշխուժացում, ինչպես նաև գրանցվել են ջրծաղիկով հիվանդացության ցուցանիշներ: Ոչ վարակիչ հիվանդություններն էլ, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, շարունակում են մնալ որպես հիմնախնդիր:
«Արմենպրես»-ը «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի ոչ վարակիչ հիվանդությունների ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանի և Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների բաժնի պետ Լիանա Թորոսյանի հետ զրուցել է ոչ վարակիչ և վարակիչ հիվանդությունների մասին, որոնք են ամենատարածվածները, ինչ կանխարգելիչ քայլեր է պետք իրականացնել, պատվաստումների և այլ հարցերով:
Ռոմելլա Աբովյանը նշեց, որ ամբողջ աշխարհում և Հայաստանում ոչ վարակիչ հիվանդությունները հիմնախնդիր են:
«Դրանց մահացությունը 2018 թվականին ՀՀ-ում կազմել է 85.3 տոկոս, իսկ ամբողջ աշխարհում ավելի շատ: Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունները եղել են և շարունակում են մնալ սրտանոթային հիվանդությունները (մահացությունը՝ 55.2 տոկոս), չարորակ նորագոյացությունները (20.2 տոկոս), շնչառական օրգանների հիվանդությունները (7.7 տոկոս) և շաքարային դիաբետի հիվանդությունները (2.2 տոկոս): Հետաքրքիր փաստն այն է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ 50-60 տոկոս դեպքերում, այս հիվանդությունների զարգացման ռիսկերը վարքագծային գործոններն են: Այսինքն՝ անառողջ սնուցումը, ալկոհոլի չարաշահումը, ծխախոտի օգտագործումը, ինչպես նաև ցածր ֆիզիկական ակտիվությունը»,- ասաց Աբովյանը:
Նա շեշտեց, որ այդ հիվանդությունների հիվանդացության և մահացության ցուցանիշները և ռիսկերը նվազեցնելու համար պետք է իրականացնել կանխարգելող միջոցառումներ:
Աբովյանը տեղեկացրեց, որ ՀՀ-ում այսօր առկա է երկու մեծ ռազմավարական ծրագիր:
Դրանցից մեկն առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման ծրագիրն է, որը գործարկվում է 2016 թվականից, իսկ մյուսը՝ Առողջ ապրելակերպի խթանման ծրագիրն է, որը գործում է 2015 թվականից:
«Աշխատանքներն իրականացվում են բոլոր շահագրգիռ գերատեսչությունների հետ, մասնավորապես բնակչության իրազեկման, ֆիզիկական ակտիվության խթանման, անառողջ սնուցման ուղղությամբ տարբեր հետազոտություններ են արվում, վեր են հանվում հիմնախնդիրները, որպեսզի բնակչությունն իրազեկված լինի»,- նշեց մասնագետը:
Նրա խոսքով՝ 2018 թվականին 2017 թվականի համեմատ դեռևս դրական տեղաշարժ չի եղել, քանի որ խնդրի ամբողջ իմաստը նրանում է, որ ի տարբերություն վարակիչ հիվանդությունների, ոչ վարակիչ հիվանդությունների թե զարգացումը և թե դրա վրա ազդելու արդյունքում այդ հիվանդացության նվազեցումը պահանջում է երկարատև միջոցառումներ:
Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների բաժնի պետ Լիանա Թորոսյանն էլ խոսելով վարակիչ հիվանդությունների մասին՝ տեղեկացրեց, որ այս պահին Հայաստանում դիտվում է սուր շնչառական վարակների աշխուժացում, ինչպես նաև գրանցվել են ջրծաղիկով հիվանդացության ցուցանիշներ:
«Ամբողջ աշխարհում, այդ թվում Հայաստանում, արդիական են գրիպի և սուր շնչառական վարակները: Քանի որ այժմ ձմեռային ամիսներ են, իսկ այս հիվանդությունները հիմնականում սեզոնային են՝ դրանք ակտիվանում են աշնան ամիսներից սկսած և տևում գրեթե մինչև գարուն: Մեր հանրապետությունում այս պահին դիտվում է շնչառական վարակների աշխուժացում, ինչը փաստում են համաճարակաբանական տվյալների վերլուծությունները»,- նշեց Թորոսյանը:
Նրա խոսքով՝ 2020 թվականի հունվարի 1-20-ն ընկած ժամանակահատվածում անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նկատվում է նվազում:
2019 թվականի հոկտեմբերից ձեռնարկվել են տարբեր միջոցառումներ՝ օրական մշտադիտարկում, շրջանառվող հարուցիչների բացահայտում, իրավիճակի և ռիսկերի գնահատում, ինչպես նաև մանկական հաստատություններում ջերմային ռեժիմի ցուցանիշների պահպանման մշտադիտարկում:
«Վարակիչ հիվանդություններից է նաև ջրծաղիկը: Այսօր ունենք նաև ջրծաղիկով հիվանդացման դեպքեր, քանի որ այն նույնպես փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, և անգամ մեկ հիվանդն ունի 100 տոկոս վարակելիություն»,- ասաց Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների բաժնի պետը:
Նա ընդգծեց, որ այս պահին ջրծաղիկով հիվանդացության ցուցանիշներ կան, սակայն դրանք մտահոգիչ չեն, քանի որ մշտադիտարկումներ արվում են նաև այս ուղղությամբ:
Աղիքային վարակների վերաբերյալ Թորոսյանն ասաց, որ ստացված շտապ հաղորդումների հիմքով իրավիճակը կարելի է գնահատել բարեհաջող: Աղիքային վարակների բռնկումներ Հայաստանում չկան, սննդային թունավորումներ նույնպես, դեպքերը եզակի են, որոնք սովորական բնույթ են կրում և որոշ առումով դրանք վերահսկելի են:
«Համաճարակաբանական հսկողության համակարգը բավականին լավ աշխատում է, վերլուծություններն օրական կտրվածքով իրականացվում են, համեմատականներ են տարվում, եթե ռիսկեր են լինում, այդ ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում: Վարակիչ հիվանդություններն ունեն մաքսիմալ ինկուբացիոն շրջան, իմանում ենք, որ հիվանդ է, անմիջապես բուժումն իրականացնում ենք, և հիվանդը բուժվում է»,- նշեց Թորոսյանը:
Մասնագետը վստահեցրեց, որ այս պահի դրությամբ խնդիրը շնչառական վարակներն են, ինչի առումով լուրջ միջոցառումներ են արվում, որոնք կտևեն մինչև մայիսի վերջ: