Լրահոս

01.03.2011 10:34


Մահացել է Ֆրանսիայի մեծ դերասանուհի Աննի Ժիրարդոն

Մահացել է Ֆրանսիայի մեծ դերասանուհի Աննի Ժիրարդոն

Ֆրանսիացի հանրահայտ դերասանուհի Աննի Ժիրարդոն 80 տարեկանում մահացել է Փարիզում։ Այս մասին տեղեկացնում են տեղական ԶԼՄ–ները։

Դժբախտությունը տեղի է ունեցել փետրվարի 28–ին։ Դերասանուհին երկար ժամանակ տառապել է Ալցգեյմերի հիվանդությամբ և գրեթե ամբողջությամբ կորցրել էր հիշողությունը։

1970–ականներին նա դարձել էր Ֆրանսիայի ամենապահանջված դերասանուհին, սակայն 1980–ականներին իսկական ստեղծագործական ճգնաժամ ապրեց։ Նա բաժանվեց ամուսնուց, խորացան ալկոհոլի հետ ունեցած խնդիրները։ Այդուհանդերձ, մեծ էկրան վերադառնալու ուժ նա գտավ։

Այս խորագրի վերջին նյութերը