«Երևան գարեջուր» ՓԲԸ-ի սեփականատեր. «Չեմ հավատում, որ վարչապետը նման բան ասած լինի»
Ուրբաթ օրը հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ հարցազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե մենք պետք է ոչ թե ապրանք, այլ ծառայություններ արտադրող երկիր դառնանք։
041 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր, «Երևան գարեջուր» ՓԲԸ-ի սեփականատեր Հակոբ Հակոբյանը վարչապետի այս խոսքերը չի լսել, սական չի էլ կարծում, թե նա նման կարծիք կունենա։
–Ես իմանալով վարչապետին՝ չեմ կարծում, որ այդպիսի բան ասած կլինի,–«7օր»–ի հետ զրույցում ասել է Հ. Հակոբյանը։–Սխալ է, եթե նման բան ասվել է։ Չի կարելի նման բան։ Այսինքն՝ ո՞նց, առանց արտադրության ի՞նչ պետք է լինի երկրում։ Հնարավոր չէ՝ վարչապետը նման բան ասի։ Եթե որևէ մեկը մեր երկրի համար նման բան ասել է, ուրեմն սխալ է ասել։ Ո՞նց արտադրություններ պետք չէ։ Բա մարդիկ որտե՞ղ են աշխատելու։ Պետք է մտածեն, որ ժողովրդի մեծ մասն աշխատում է արտադրություններում։ Եթե արտադրությունները չլինեն, մենակ սպասարկում, ծառայություններ մատուցել, իմ կարծիքով՝ դա աշխատողների շատ քիչ մասն է կազմում։ Նորից եմ ասում՝ չեմ հավատում, որ նման բան ասած լինի։

7or.am