Լրահոս

01.03.2011 10:04


Կարսի նախկին քաղաքապետ. «Հայ–թուրքական բարեկամության հուշարձանը հանվելու է Իլհամ Ալիևի խնդրանքով»

Կարսի հայ–թուրքական բարեկամության հուշարձանը հանվելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խնդրանքով։ Այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուն։

–Ես չեմ գտնում, որ հուշարձանի քանդման միտքը վաչրապետ Էրդողանինն է, այն նրան հուշել է Իլհամ Ալիևը –նշել է նա։

«Դուք գիտեք, որ Թուրքիան նավթ ու գազ է առնում Ադրբեջանից, դրա համար էլ չեմ բացառում, որ կառավարությունը, ծանրութեթև անելով բոլոր նրբությունները, զոհաբերում է այդ հուշարձանը։ Սակայն ես չեմ գտնում, որ դա սխալ ու անպատասխանատու որոշում է, և այն վերանայման կարիք ունի»,– Ալիբեյօղլուի խոսքերն է մեջբերում թուրքական «euractiv» կայքը։

Նշենք, որ հունվարի սկզբին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կարս այցելության ժամանակ հուշարձանն «հրեշավոր ու տձև» էր անվանել և հայտարարել, որ այն պետք հանել։ Կարսի քաղաքապետարանի փետրվարի 1–ի նիստի քվեարկության ժամանակ որոշում է ընդունել հայ–թուրքական բարեկամությունտ խորհրդանշող հուշարձանը քանդելու վերաբերյալ։ Կարսի ներկայիս քաղաքապետ Նևզաթա Բոզկուշայի խոսքերով՝ հուշարձանը կանգնեցվել է առանց հուշարձանների պահպանության Բարձրագույն խորհրդի թույլտվության։

–Մենք չենք քննարկել հուշարձանի բնույթը։ Օրենքը պահանջում է, որ այն քանդվի, – ասել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը