Աշխարհ

22.01.2020 14:26


Ռուսաստանի ներկայացուցիչը հաղթել է «Միսիս Տիեզերք-2020» մրցույթում

Ռուսաստանի ներկայացուցիչը հաղթել է «Միսիս Տիեզերք-2020» մրցույթում

Սանկտ-Պետերբուրգի բնակչուհի Քսենյա Վերբիցկայան դարձել Է «Միսիս Տիեզերք-2020»-ի հաղթողը: Այդ մասին հաղորդվում Է Instagram-ի նրա Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Դափնեկիրը 43 տարեկան Է, նրա ունի չորս երեխա: Զբաղվում Է արգենտինական տանգոյով եւ հետաքրքրվում Է գրականությամբ:

Եզրափակիչում մրցույթի մասնակիցները հանդես են եկել դեֆիլեում, ստեղծագործական մրցույթներում եւ շնորհանդեսի ձեւաչափով անգլերենով պատմել են իրենց ու իրենց ձեռքբերումների մասին: «Ես ուրախ եմ, որ կարողացա աշխարհին ցույց տալ, թե ռուս կանայք որքան գեղեցիկ են, ինքնաբավ, կարող են զուգակցել արտաքին գեղեցկությունը, ներքին ներդաշնակությունը, մասնագիտությունն ու մայրությունը»,-ՌԻԱ Նովոստիին պատմել Է Վերբիցկայան:

Հավելենք, որ «Միսիս Տիեզերքը» գեղեցկության թատերականացված միջազգային մրցույթ Է ամուսնացած կանանց համար: Կազմակերպիչը "Mrs. Universe LTD" բուլղարական ընկերությունն Է:

Այս խորագրի վերջին նյութերը